Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

Գերմանացի իրավաբաններն Էրդողանին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջնպատակը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքը ներկայացնող փաստաբաններ Բրիտա Էդերն ու Հայնց Յուրգեն Շնայդերը դիմել են դատախազություն՝ ընդդեմ Թուրքիայի վարչապետ Էրդողանի, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարարներ Մեհմեթ Վեջդի Գյոնյուլի ու Սաբահաթթին Չաքմաքօղլուի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների։

Գերմանացի իրավաբանները նրանց մեղադրում են 2003 թվականից սկսած՝ թուրք-քրդական հակամարտության ժամանակ ռազմական հանցագործություններ գործելու մեջ։

Գերմանացի փաստաբանները ներկայացնում են թուրքերի հետ դիմակայությունում զոհված քրդերի հարազատների շահերը։ Այդ հայցում բերված են քուրդ ապստամբների դեմ թուրքական կողմի իրականացրած ապօրինի հաշվեհարդարների, բանտարկյալների սպանությունների ու կտտանքների տասնյակ օրինակներ, ինչպես նաև քիմիական զենքի կիրառման դեպքեր։

Դրանցից մեկում նշված է, որ թուրքական ոստիկանությունը 2004 թվականի նոյեմբերի 21-ին գնդակահարել է 12-ամյա Ույֆուրին և նրա հորը, որոնք զենք չեն կրել, հետևաբար չէին կարող դիմադրություն ցույց տալ։ Այդ գնդակահարությանը ներկա են գտնվել Ույֆուրի կրտսեր եղբայրներն ու քույրերը։ Ոստիկանությունը հայտարարել էր, որ փնտրել է զինված հանցագործի։ Այդ միջադեպը լայն արձագանք էր գտել Թուրքիայում, սակայն ոստիկաններին արդարացրել էին՝ համարելով, որ նրանք ինքնապաշտպանության են դիմել։

Բացի այդ, գերմանացի փաստաբանները հիշեցնում են, որ 2009 թվականի սեպտեմբերի 8-15-ը՝ թուրք-քրդական բախման ժամանակ, թուրք զինվորականները քիմիական զենք են կիրառել քրդերի դեմ, ինչի արդյունքում զոհվել է 9 քուրդ ապստամբ։ Գերմանացի փաստաբանները պնդում են, որ դա ռազմական հանցագործություն է, քանի որ Թուրքիան հանդիսանում է 1997 թվականից գործող Քիմիական զենքի գործածումն արգելող կոնվենցիայի անդամ։

Նշվում է, որ գերմանական օրենքներով թույլատրվում է մեղադրանք հարուցել զինվորական հրամանատարների ու քաղաքական գործիչների դեմ՝ աշխարհի ցանկացած վայրում տեղի ունեցած միջազգային իրավունքի հրապարակավ խախտման համար։

Հիշեցնենք, որ քիմիական զենքի կիրառումն արգելված է 1899 թվականի Հաագայի կոնվենցիայով, որի 23-րդ հոդվածով արգելվում է այնպիսի զինամթերքի կիրառումը, որի միակ նշանակությունը հակառակորդի կենդանի ուժը թունավորելն է, ինչպես նաև 1925 թվականի Ժնևյան արձանագրությամբ ու 1993 թվականի՝ քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումն ու կիրառումն արգելող Ժնևյան կոնվենցիայով:

Թուրքիան վերջինիս տակ իր ստորագրությունը դրել է 1993 թվականի հունվարի 14-ին: Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (OPCW) անդամակցելու որոշումը Թուրքիայում վավերացվել է 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի հունիսի 11-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում