Wednesday, 24 04 2024
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

«Այն երկրները, որտեղ մտավոր սեփականության խնդիրները ցածր մակարդակի վրա են, չեն կարող զարգացած երկիր համարվել»

«Հայհեղինակ» ՀԿ նախագահ Սուսաննա Ներսիսյանն այսօր անդրադարձավ Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության խնդրին: Սուսաննա Ներսիսյանի խոսքերով` խնդրի լուծման հարցում թեև կան բացեր, բայց կա նաև առաջընթաց: «Սա ուղիղ կապով առնչվում է տնտեսության հետ, և այն երկրները, որտեղ մտավոր սեփականության խնդիրները ցածր մակարդակի վրա են, չեն կարող զարգացած երկիր համարվել»,- նշեց Սուսաննա Ներսիսյանը` հավելելով, որ մեր օրենսդրական դաշտը բավականին բարձր մակարդակի վրա է և անընդհատ կարգավորման փուլում է: Նա նշեց, որ մեր օրենսդրությունն արդեն երեք անգամ վերանայվել է, բայց այսօր նորից օրենքը վերանայելու խնդիր կա:

Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ հայ հեղինակները դիմել են իրենց հեղինակային իրավունքի պաշտպանության խնդրով, և չնայած կան դատեր, որոնք շահել են, սակայն դատական համակարգը Հայաստանում դեռ շատ աշխատանք ունի, քանի որ միշտ չէ, որ վճիռներն օբյեկտիվ են կայացվում: «Հայաստանը փորձում է դառնալ կիրթ երկիր․ եթե արվեստագետը պաշտպանված չէ, կլքի երկիրը»,- նկատեց բանախոսը:

Նա նաև նշեց, որ ինչքան ավելանում են օգտագործող կազմակերպությունները, այնքան խախտումները շատանում են. 90-ականներին քիչ էին խախտումները, քանի որ օգտագործման ձևերն էին տարբեր. «Տեռանովա», «Դեբենհեմ» և նման շատ խանութներ երաժշտություն են միացնում, այնինչ իրավատերերի կողմից չկա թույլտվություն, ինչը իրավունքի խախտում է, չկա լիցենզիոն պայմանագիր: ՀԿ նախագահը նշեց նաև եթերում ֆիլմերում, հաղորդումներում օգտագործվող երաժշտության, օբյեկտներում և ռեստորաններում հնչող երաժշտության մասին. «Բոլոր զարգացած երկրներում պետք է թույլտվություն լինի, բայց այսօր Հայաստանում այս առումով անելիքներ շատ կան: Գերմանիայում ամեն մեկը գիտի իր իրավունքների և պատասխանատվությունների մասին, ամեն ինչ․ սա լավագույն օրինակն է»,- նկատեց բանախոսը:

«Հայհեղինակ» ՀԿ-ն հայ հեղինակների կողմից գրագողության հետ կապված շատ դիմումներ է ստանում: «Ամեն դեպքում կա ակտիվություն, չի կարելի ասել, թե վիճակը ճահճային է, հեղինակը իր տեղում է, օգտագործող կազմակերպությունն իր տեղում է, արդեն դիմում են իրենց իրավունքների պաշտպանության համար»,- ավելացրեց Սուսաննա Ներսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում