Կաննում այսօր տեղի կունենա «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների հանդիպումը: Նոյեմբերի 3-ի և 4-ի նստաշրջանի շրջանակներում «Մեծ քսանյակը» կքննարկի հարցեր, որոնք վերաբերում են համաշխարհային տնտեսությանը, դրամա-վարկային համակարգին և ֆինանսկան շուկաներին:
Ինչպես հայտնում է РБК daily օրաթերթը, կարևորագույն խնդիրներից է Հունաստանի ապագայի հարցը, որը այս տարվա դեկտեմբերին պատրաստվում է տնտեսական և ֆինանսական հարցերի վերաբերյալ Եվրամիության կողմից առաջարկված ծրագրի հանրաքվե անցկացնել: Այդ ծրագիրն ընդունվել է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:
Մինչդեռ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ «Մեծ քսանյակը», բացի Հունաստանի խնդիրներից, քննարկելու է նաև ավելի գլոբալ խնդիրներ, ինչպիսին է զարգացած երկրների տնտեսության անկումը: