Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Սպիտակեղենը` մեջտեղում, իշխանությունը` անկյունում

Ամեն օր չէ, որ Հայաստանի իշխանական համակարգում միանգամից պաշտոնանկ են արվում Երևանի քաղաքապետն ու արդարադատության նախարարը: Մի պահ վերանանք պաշտոնանկության պատճառներից, որոնք կարող են լինել տրամագծորեն տարբեր, և այդ իրադարձությունները կարող են ամենևին էլ չլինել միևնույն սցենարի կամ գործընթացի երկու դրվագ, կամ նույն շղթայի երկու օղակ:
Փաստն այն է, որ երկու պաշտոնանկությունները տեղի են ունեցել մի քանի ժամվա տարբերությամբ, իսկ դա խոսում է այն մասին, որ դրանք այդուհանդերձ արտահայտում են իշխանության ներսում տեղի ունեցող որոշակի խորքային պրոցեսներ: Բանն այն է, որ պաշտոնանկության հեղինակները պետք է որ գիտակցեին, որ քաղաքապետ Բեգլարյանի պաշտոնանկությունից ժամեր անց պաշտոնանկ անելով արդարադատության նախարարին` ինքնաբերաբար կապելու էին այդ երկու իրադարձությունները եթե ոչ պատճառահետևանքային, ապա գոնե «պրոցեսուալ» առումով: Ի վերջո, այդ ի՞նչ էր արել Գևորգ Դանիելյանը, որին «պարտականությունները բարեխիղճ չկատարելու» համար նախագահը հեռացնում է աշխատանքից: Մի՞թե եթե մի քանի օր էլ նա շարունակեր մնալ իր պաշտոնում, հետևանքը իշխանության համար կարող էր լինել ծանր կամ անտանելի: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չփորձեց դադար տալ, մինչև հանդարտվեն Գագիկ Բեգլարյանի հետ կապված կրքերը, նոր հետո լուծեր արդարադատության նախարարի պաշտոնանկության հարցը: Իսկ գուցե Սերժ Սարգսյանը փորձեց «պղտոր ջրում ձուկ բռնել» և օգտվելով համակարգային աժիոտաժից` լուծել մի հարց, որն ավելի հանգիստ պայմաններում լուծել չէր կարող:
Թեկուզ փոքրիկ, բայց կադրային փոփոխությունների այդ փաթեթը ենթադրում է որոշակի վերադասավորումներ իշխանական համակարգում: Ինչ խոսք, կադրային փոփոխություններից յուրաքանչյուրը ունի իր հստակ հայտարարված պատճառը, որոնցից որևէ մեկը կարծես թե քաղաքական չէ. Գագիկ Բեգլարյանին հանել են նախագահի աշխատակազմի «անձեռնմխելիությունը» չհարգելու համար, իսկ Գևորգ Դանիելյանին ազատել են աշխատանքից, որովհետև չի կատարել հարկադիր ծառայության պետին պատժելու հանձնարարությունը: Օրինակ` երբ արդարադատության համակարգում գտնվող քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի են ունենում ոտնձգություններ, նախարարին կարծես թե դրա համար որևէ պատասխանատվության չեն ենթարկում: Բայց, անկախ ներկայիս պաշտոնանկությունների ոչ քաղաքական շարժառիթներից, դրանք ամենայն հավանականությամբ կարող են ազդեցություն թողնել Հայաստանի իշխանական համակարգի ներքին դասավորության վրա և ենթադրելու են ուժերի հարաբերակցության որոշակի փոփոխություն: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ այդ փոփոխությունը կարող է լինել տեսանելի և այնքան առարկայական, որ փոփոխության հանգեցնի նաև երկրի կյանքում: Առավել ևս, եթե ոչ անիմաստ, ապա դեռ շատ վաղ է խոսել քաղաքացիների կյանքի որակի հարցում ունենալիք փոփոխության մասին: Կարևոր և էական է, թե ովքեր են լինելու Երևանի նոր քաղաքապետն ու արդարադատության նոր նախարարը: Ի վերջո, երկու պաշտոններն էլ առանցքային նշանակություն ունեն Հայաստանում ընտրությունների կազմակերպման առումով: Ընդ որում, խոսքը ոչ միայն օրինական շրջանակներում ունեցած լիազորությունների մասին է, այլ նաև այն լիազորությունների և իրավասությունների, որ այդ պաշտոններն ունենում են ընտրությունների կազմակերպման արտաօրինական մեխանիզմների շրջանակում:
Երևանը Հայաստանի կեսից ավելին է, այստեղ է կենտրոնացած տնտեսական և մարդկային ռեսուրսների մոտ 2/3-ը, այստեղ է, որ ամենից դժվար է ընտրությունն անաղմուկ կեղծելը, հետևաբար ամենից մեծ կարևորությունն է ստանում տեղական կառավարման օղակների աշխատանքը: Ի վերջո, այն հաստատությունները, որոնց աշխատակիցներից կազմվում են ընտրական հանձնաժողովները, գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ` դպրոցներ, մանկապարտեզներ, համանման այլ հաստատություններ: Ո՞վ է աժմ այդ ամենն անելու Գագիկ Բեգլարյանի փոխարեն և ինչպե՞ս է անելու: Այդ հարցը թերևս առանցքային նշանակություն է ստանում` նկատի ունենալով, որ ընդամենը մեկուկես տարի անց տեղի է ունենալու խորհրդարանի ընտրությունը: Թե՞ այդ աշխատանքի պատասխանատուն կրկին կլինի Գագիկ Բեգլարյանը, որն իր շրջապատով և դրան հատուկ հայտնի մեթոդներով հանդերձ կրկին կաշխատի Երևանում իշխանության համար ընտրության ցանկալի արդյունք ապահովելու ուղղությամբ: Ավելին, միգուցե Գագիկ Բեգլարյանի մեղքը հենց այդ պայմանով ներեն: Երևանում ընտրական պրոցեսի «տիրոջ» խնդիրը, անկասկած, կարևոր խնդիր է իշխանական համակարգի համար, որի լուծումը չի կարող չունենալ քաղաքական «էներգետիկա» իշխանական համակարգի դասավորությունների առումով: Ընտրական պրոցեսում արդարադատության նախարարության օրինական լիազորություններից զատ, «ստվերային» լիազորությունները նույնպես պակաս հայտնի չեն: Խոսքն այն մասին է, որ արդարադատության համակարգի միջոցով է քրեական տարրերի զգալի մասը ներգրավվում ընտրական գործընթացներին: Այդ մասին մամուլի հրապարակումների պակաս, ընդ որում` բավական կոնկրետ տվյալներով, կարծես թե չի եղել որևէ ընտրության ժամանակ: Հետևաբար, ընտրական գործընթացի «ստվերային» ճանապարհի մասով այդ հարցն էլ մնում է բաց, թե ինչպիսին է լինելու արդարադատության համակարգը 2012-ին ընդառաջ:
Այդ ամենից բացի, ակնհայտ է, որ թեև կան ոչ քաղաքական շարժառիթներ, այդուհանդերձ, դրանք նաև այնպիսին են, որ ելնելով ներիշխանական տրամաբանությունից, կարող էին հանգուցալուծվել առանց կադրային զտումների: Սակայն ակնհայտ է, որ համակարգը չգնաց դրանք սքողելու, ներքին կարգով լուծելու ճանապարհով, այլ վեճը, կամ ինչպես ասում են` սպիտակեղենը դուրս հանեց տնից: Դա արդեն իսկ վկայում է, որ իշխանական համակարգում տեղի են ունենում ոչ ստանդարտ, ոչ սովորական խմորումներ: Խնդիրն ամենևին էլ դրանց դրական կամ բացասական լինելու մասին չէ, այլ դրանց լինելու մասին ինքնին, ինչը, փաստորեն, ստեղծել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ստիպված է գնալ «սպիտակեղենը» տանից դուրս հանելու ճանապարհով: Եթե դա նույնիսկ քարոզչական ճանապարհ է, եթե դա նույնիսկ արվում է ոչ թե իրապես իրավիճակի որակ փոխելու, այլ ընդամենը առկա անորակությունը բյուրեղացնելու համար քարոզչական իմիտացիաների գնալու նպատակով, միևնույն է, արդեն իսկ հատկանշական է, որ իշխանությունն, ուրեմն, չունի այլ ճանապարհ: Եթե իշխանությունը «կեղտոտ սպիտակեղենը» մեջտեղ է հանում, ուրեմն ինքն էլ գիտակցում է, որ հայտնվել է անկյունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում