Sunday, 23 01 2022
Ղազախստանից հետո Հայաստանը պետք է Արևմուտքի հետ բացատրական աշխատանք տանի
Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը և թուրք-ադրբեջանական ծուղակը. հոդված հունական հեղինակավոր To Vima օրաթերթում
Սփյուռքում ձուլվելու պրոցես է․ ուզում եմ ավելի կարևոր հարց բարձրացնել․ Հարութ Սասունյան
Հրշեջները մարել են Երևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը
NBA-ից` Հայաստան. Ադրբեջանի դեմ պատմական դիմակայությանն ընդառաջ
13:09
Բրիտանիայում հորդորել են՝ սովորել ապրել COVID-19-ի հետ, որը «կարող է ընդմիշտ մնալ մեզ հետ»
Ոչ թե հայ, այլ Հայաստան, ոչ թե հայրենիքի կարոտ, այլ պետության գիտակցում
Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ պայթյուն
Նիկոլ Փաշինյանը վաղը առցանց ասուլիս կտա
12:15
Աֆղանստանում թալիբների օրոք գործազրկությունը սրընթաց կերպով աճում Է. ՄԱԿ-ի փորձագետներ
12:00
Բեն Ուոլեսն ուրախ է, որ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը
11:45
Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 814 դեպք. մահացել է 2 բուժառու
11:15
Ճապոնիան խստացրել Է սահմանափակումները օմիկրոնի պատճառով
11:00
ՇՀԿ-ն ակնկալում Է Պակիստանի մասնակցությունն իր հակաահաբեկչական կառույցին
Ռուսաստանում 5G բազային կայանների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին
Ձախողումները կապված են էներգախնայողության հետ. Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճը կբերի նոր գնաճի
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այս որոշմամբ կառավարությունը դրական ազդակներ ուղարկեց Թուրքիային. Ինչու են դժգոհ տնտեսվարողները
10:09
Սաուդյան Արաբիայում կինը հինգ զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել
Խոզի միսը թանկացել է և առաջիկայում չի էժանանա. Ի՞նչն է պատճառը
09:45
ՀԱՀ-ի կենդանաբանական այգում առյուծներն ու պումաները հիվանդացել են COVID-19-ով. Bloomberg
Վրաստանից մեղրի արտահանումն աճել Է ութ անգամ
09:15
Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022 թվականին առաջին տիեզերական թռիչքը
Ֆրանսիայի օրինակելի ներկայությունը Հայաստանում. օդեղեն խոսքի փոխարեն հողեղեն աշխատանք
00:00
Աֆղանստանում կին ակտիվիստներ են անհետացել. ՄԱԿ-ի առաքելություն
Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի համար տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի
Նոր նշանակում Մայր Աթոռում
23:30
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը նոր նախագահ ունի
Ղազախստանում ահաբեկչության, սպանությունների և բռնության փաստերով 1822 քրեական գործ է հարուցվել

Գարեգին Նժդեհն ընդդեմ «Հանրապետական» կուսակցության

Պապս՝ Աշոտ Մեժլումյանը, Ղափանի Զեյվա գյուղից էր, այժմ՝ Դավիթբեկ: Եղել է Գ. Նժդեհի զինվոր, մասնակցել է Հադրութի արշավանքին: Նա ինձ բացատրում էր, որ չքավոր գյուղացիները Նժդեհի կողմնակիցներն էին, իսկ խանութպանները և կուլակները՝ բոլշևիկների: Այս փաստը երկար ժամանակ ինձ համար անմարսելի էր. դպրոցական դասագրքերից ես սերտել էի այն անհերքելի ճշմարտությունը, որ չքավորները «կարմիրների» կողմն էին, բուրժույները՝ սպիտակների: Իսկ բացատրությունը շատ պարզ է: Մարդիկ հող կամ խանութ էին ձեռք բերել Բաքվի բանվորների ուղարկած գումարներով և նրանց համար երկրամասի բոլշևիկացումը նշանակում էր տնտեսական և, որը ավելի կարևոր է, ընտանեկան կապերի վերահաստատում: Եվ ընդհակառակը. չքավորները կապված էին իրենց երկրի հետ և Գարեգին Նժդեհի հետ միասին պաշտպանում էին այն:
Տարագրվելուց հետո Գ. Նժդեհը մի քանի ընդհարումներ ունեցավ ՀՅԴ-ի հետ: Գաղափարական տարաձայնությունների պատճառներից մեկն էլ այդ կուսակցության «բուրժուականությունն» էր: 20-30-ական թթ.-ը կապիտալիզմի և լիբերալ պետության ճգնաժամի տասնամյակներ էին, և եվրոպացիների ճնշող մասը հակակապիտալիստական գաղափարների կրողներ դարձան:
Հակակապիտալիստական շարժումը երկու թև ուներ. ձախ՝ սոցիալ-դեմոկրատական կամ կոմունիստական և աջ՝ պոպուլիստական-ազգայնական՝ ֆաշիստական: Բուրժուական ազգայնականությանը ամենուր փոխարինեց հակակապիտալիստական, հակալիբերալ ազգայնականությունը՝ ֆաշիզմը: Գերմանիայում այն ընդունեց ռասիստական բնույթ, Իտալիայում՝ պետականամետ, Իսպանիայում և Հունաստանում կարևորվեց եկեղեցին և այլն:
Ընդհանուր առմամբ, ամենուր նրանք միատեսակ քաղաքականություն էին վարում. մեծահարուստների կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «պլուտոկրատների» խավը վճարում էր փրկագին, և նրանց ձեռնարկությունները անցնում էին պետական վերահսկողության տակ: Պետություն և հասարակություն տարբերությունը վերացվում էր՝ ստեղծվում էր մեկ «մարմին»՝ կորպորատիվ պետություն («կորպուս» լատիներեն նշանակում է մարմին): Պարզ է, որ եթե 30-ականներին Հայաստանը լիներ անկախ պետություն, ապա նժդեհականները անպայման կգային իշխանության և կստեղծեին կորպորատիվ համակարգ՝ ֆաշիստական պետություն:
Ինչպե՞ս կվարվեր Գարեգին Նժդեհը այսօր: Նա կտեսներ, որ իրադրությունը նման է 1920թ.-ի իրադրությանը Սյունիքում: Կան երկու խավ, որոնք տարբեր քաղաքական արժեքներ ունեն: Կան հասարակ մարդիկ, որոնք եթե նույնիսկ աշխատում են արտերկրում, գումարը ուղարկում են հայրենիք, իրենց հարազատներին: Նույնիսկ ապրելով դրսում` նրանք նպաստում են երկրի բարգավաճմանը: Կա մեկ այլ խավ՝ պլուտոկրատները, որոնք սպեկուլյատիվ գների, պետպատվերների շնորհիվ, այլ մեխանիզմներով յուրացնում են այդ գումարները և ուղարկում դուրս, ուր իրենց իսկական հայրենիքն է՝ «փողաստանը»: Հին Բաքուն չկա, բայց նորն է հայտնվել՝ անդրազգային ֆինանսական հաստատությունները, օֆշորները և այլն: Կտեսներ, որ այդ խավը կազմակերպված է «Հանրապետական» կուսակցության մեջ, որը պետությունը ծառայեցնում է մի քանի տասնյակ ընտանիքների տնտեսական շահին:
Հետևաբար նրա առաջին քայլը կլիներ այն, որ նա կհայտարարեր «Հանրապետական» կուսակցության հետ իր տարաձայնությունների մասին, այն մասին, որ երբեք «Հանրապետական» կուսակցության կողմը չի եղել, բացառությամբ գուցե առաջին կարճ շրջանից, և չի պատրաստվում համաձայնել այդ կուսակցության քաղաքականության հետ:
Դիցուք` նա իր կողմնակիցներով կգար իշխանության: Ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ քաղաքականություն կորդեգրեր: Կարծում եմ` ընդհանուր հակակապիտալիստական տրամաբանությունը կպահպանվեր. պլուտոկրատների խավը կվճարեր փրկագին, իսկ նրանց ձեռնարկությունները կանցնեին պետական վերահսկողության տակ: Հավանաբար նա հաշվի կառներ պատմության դասերը: Ֆաշիստական պետությունների մի մասը` Ռումինիան, Հունգարիան և այլն, անցան Խորհրդային Միության վերահսկողության տակ, մյուսները՝ Պորտուգալիան, Իսպանիան, Հունաստանը կամ Թուրքիան շարունակեցին իրենց գոյությունը: Հյուսիսում կապիտալիստները և աշխատավորները կնքեցին պայմանագիր, որը հայտնի է «սոցիալական պետություն» անվանումով: Կտեսներ, որ ֆաշիստական պետությունները անկարող եղան լուծել իրենց առջև կանգնած քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման խնդիրները և սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական ուժերի ազդեցության տակ անցում կատարեցին սոցիալական պետության մոդելին: Հետևաբար նա ֆաշիստական պետության մոդելը կհամարեր ժամանակավրեպ: Պետության մոդելը ընտրելիս Նժդեհը մեծ դժվարության առաջ կկանգներ:
Մոդելը, որ նա կառաջարկեր, հավանաբար կկոչվեր «պետական կապիտալիզմ»: Նա կմերժեր նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը վարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը և կառաջարկեր, օրինակ, մի ծրագիր, որը նման կլիներ Արգենտինայի որդեգրած զարգացման ծրագրին: Կամ Բրազիլիայի ձախ կառավարության օրինակով համաձայնագիր կկնքեր տեղական արտադրողների հետ, ըստ որի` պետությունը իր վրա է վերցնում լիազորությունների մի մասը: Այդպես է Հարավային Կորեայում և մի շարք այլ լատինաամերիկյան երկրներում:
Բոլոր երկրներում կառավարությունը այս կամ այն ձևով մասնակցում է տնտեսական պրոցեսների կառավարմանը: Եթե նա դա չի անում, եթե նա չի վերահսկում կապիտալիստներին, այդ խավը արագորեն քրեականանում է նույնիսկ զարգացած երկրներում. հիշենք տրեստները ԱՄՆ-ում, երբ կարտելային համաձայնությունների միջոցով տնտեսությունը մոնոպոլացվել էր: Գարեգին Նժդեհը կհասկանար, որ անհրաժեշտ է հետևողական պետական միջամտություն տնտեսության որոշակի ոլորտներ: Նա կաջակցեր սկսնակ ձեռնարկատերերին, նրանց կպաշտպաներ մրցակցությունից, ինչ-որ չափով կսուբսիդավորեր նրանց, մատչելի կդարձներ առաջավոր տեխնոլոգիաները: Ընդհանրապես կաջակցեր երիտասարդներին ոտքի կանգնելու և սեփական գործ նախաձեռնելու համար: Նա կվերահսկեր ձեռնարկատերերի ներդրումները: Կապիտալիստը հակված է ստանալ առավելագույն շահույթ առավել կարճ ժամկետում: Հենց այդ պատճառով նա գերադասում է առաջին հերթին ներդրումներ կատարել թանկարժեք անշարժ գույքի և լյուքս կարգի ապրանքներում: Նա կհետևեր, որ գումարները այդպես անիմաստ չվատնվեին, այլ որ նրանց գործունեությունը օգտակար լիներ պետության ընդհանուր զարգացման համար: Նա կարգելեր պետական գործիչներին 300 մետրից ավելի մոտ գնալ կազինոներին, ստրիպտիզ բարերին և սաունաներին, իսկ ով կխախտեր օրենքը կզրկեր պետական կամ քաղաքական պաշտոններից: Նա կստիպեր նրանց ազատ ժամանակ գնալ գրադարան կամ սպորտդահլիճ:
Նա չէր կրկնի հնդկական կառավարության սխալները, որը վերահսկելով պետական սեկտորը, ուշադրությունից դուրս էր թողել մասնավորը: Ձեռնարկատերերը կզգային, որ իրենց սեփականությունը, իրենց պասիվները և ակտիվները գտնվում են հսկողության տակ: Նա չէր կրկնի հետպատերազմյան լատինաամերիկյան դիկտատուրաների սխալները. չէր սպառնա կապիտալին, որը հզոր զենք է ձեռնարկատերերի ձեռքում: Երբ կառավարությունը թշնամաբար է տրամադրված տեղական բիզնեսի նկատմամբ, նրանք իրենց ակտիվները փոխադրում են այլ երկրներ, այնտեղ են ներդրումներ անում: Այդ սխալը կատարեցին Պերուում, Չիլիիում, Արգենտինայում: Մյուս կողմից` նա թույլ չէր տա, որ ձեռնարկատերերը ունենային երաշխավորված շահույթ, ինչը տեղի ունեցավ Հնդկաստանում ներմուծման բարձր դրույքաչափերի շնորհիվ:
Հավանաբար նա կհասկանար, որ երկրի զարգացման համար պետք են մտածող մարդիկ, որոնք ազատորեն կարող են գաղափարներ հայտնել, քննարկել և ներդնել: Կվերացներ համալսարաններում և հետազոտական հաստատություններում ահաբեկչական ռեժիմը, կհետևեր ակադեմիական ազատության անշեղ իրագործմանը: Այնպես կաներ, որ տգետների պակասություն կզգացվեր: Իհարկե, առավելություն չէր տա կրոնին գիտության նկատմամբ:
Իսկ ի՞նչ անել մաֆիայի հետ: Կարելի է հիշել Սուխարտոյի պատմությունը, որը ավելի հայտնի է «Բերկլիի մաֆիայի» պատմություն: Սուխարտոն երկար տարիներ Ինդոնեզիայի դիկտատորն էր և, ինչպես բռնապետների մեծամասնությունը, շատ էր գողացել՝ տասնյակ միլիարդներ: Բայց նա կարողացավ իր մեջ քաջություն գտնել, ազնվորեն խոստովանել իր հանցանքը: Սուխարտոն այդ գումարները դրեց շվեյցարական բանկերը` թույլ չտալով, որ կառավարության անդամներից որևե մեկը կամ այլ հզոր անձ դրանք յուրացնի: Այժմ Ինդոնեզիայի պետությունը այդ գումարներից տոկոսներ է ստանում, որոնք ներդնում է տնտեսության զարգացման համար: Սա իշխանությունների կողմից որդեգրած ողջախոհ դիրքորոշում է: Համանման լուծում կառաջարկեր նաև Գարեգին Նժդեհը՝ վերցնել փրկագին պետությունը կողոպտած մաֆիայից:
Ընդհանուր առմամբ այսպիսին կլիներ Գարեգին Նժդեհի «պետական կապիտալիզմը», որը տրամագծորեն հակառակ է «Հանրապետական» կուսակցության վարած քաղաքականությանը: Եվ նա հպարտ կլիներ, որ գործում է ընդդեմ «Հանրապետական» կուսակցության, գուցե նույնիսկ կասեցներ նրա գործունեությունը, քանզի հոգում նույն ռոմանտիկը կմնար: Իսկ այդպիսի քաղաքականություն նա կարող էր վարել, եթե իսկապես ճիշտ է նրա ողջամիտ և վճռական քաղաքական գործչի համբավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում