Asbarez.com կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Դայան Ֆեյնշտեյնը ծաղկեպսակ է դրել Կալիֆոռնիա նահանգի Մոնտեբելո քաղաքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ Ֆեյնշտեյնը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Այդ արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները։