Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեծ Բրիտանիան մշակում է ռազմական գործողությունների իր ծրագիրը Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում

Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների ծրագիր է նախապատրաստում այն պարագայի համար, եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հրթիռային հարված հասցնեն Իրանի ուղղությամբ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության իր աղբյուրը:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարծում են, որ իրանական միջուկային ծրագրի նպատակը միջուկային զենք ստեղծելն է: Իրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի:

Guardian-ը հաղորդում է, որ մասնավորապես նախատեսվում է Իրանին մոտ ջրերում տեղակայել բրիտանական ռազմանավեր և ստորջրյա նավեր` զինված «Տոմահավկ» հրթիռներով: Նախատեսվում է նաև օգտագործել օդային ուժեր: Ցամաքային ներխուժում Իրան նախատեսված չէ, սակայն հատուկ ջոկատների օգտագործումը չի բացառվում:

Բրիտանիայի կառավարության աղբյուրը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չէր ցանկանա որոշում կայացնել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ նախքան նախագահական ընտրությունները, որ անցկացվելու են գալիք տարվա նոյեմբերին:

Սակայն, թերթը գրում է, որ հնարավոր է` նա ստիպված լինի փոխել իր որոշումը և դիմել ռազմական գործողությունների:

«Նախկինում կարծում էինք, որ նա կարող է սպասել մինչև հաջորդ տարվա ԱՄՆ նախագահական ընտրությունները, սակայն այժմ դրանում համոզված չենք,- ասել է աղբյուրը։- Առաջիկա ամիսներին նախագահ Օբաման պետք է կարևոր որոշում կայացնի, քանի որ նա չի ցանկանում, որպեսզի գործողությունները ձեռնարկվեն անմիջապես ընտրություններից առաջ»:

Նշենք, որ Իսրայելի վաչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը փորձում են համոզել կառավարության անդամներին պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու ծրագիրը: Haaretz թերթի տվյալներով` նրանց արդեն հաջողվել է համոզել արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին, որը նախկինում դեմ էր հանդես գալիս այդ ծրագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում