Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը կհամակերպվի իշխանության կորստի և Սերժ Սարգսյանի «խնամքին» մնալու հեռանկարի հետ

Պետք է խոստովանել, որ Հայաստանում տեղի ունեցող կադրային սրընթաց փոփոխությունները հասարակությանն ինչ-որ առումով շոկի մեջ են գցել: Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, ինչու է ցնցվում իշխանությունը:

Բացատրությունների մեծ մասը, որ տրվում է հանրությանը, սահմանափակվում է նրանով, որ իշխանությունում տեղի ունեցածը գնահատվում է որպես նախընտրական գործընթաց: Դա է հիմնականում մատուցվում հանրությանը, որպես տեղի ունեցողի բացատրություն: Այդ բացատրությունն ինչ-որ առումով մոտ է իրականությանը, բայց ընդամենն` ինչ-որ առումով: Իսկապես, նախընտրական հանգամանքը այստեղ ունի մեծ նշանակություն, բայց կա որոշակի հստակեցման անհրաժեշտություն:

Բանն այն է, որ իշխանության ներկայիս գործընթացներում նախընտրական էլեմենտի առկայությունը չի նշանակում քարոզչական շարժառիթի առկայություն: Այսինքն` կատարվող փոփոխությունները, պայմանավորված լինելով նախընտրական տրամաբանությամբ կամ գործոնի առկայությամբ, ամենևին միտված չեն հասարակության ուշադրությունը շեղելուն կամ առավել ևս հանրությանն ինչ-որ հույսեր ներշնչելուն: Իշխանությունն ինքն էլ, անկասկած, գիտակցում է, որ այդ առումով Հայաստանում հանրությանը մոլորեցնելը կամ նման թատերական քայլերով խաբելը անհեռանկար զբաղմունք է: Այստեղ խնդիրը քարոզչականությունը չէ, այլ այն, որ ընտրությունները մոտենում են, իսկ Սերժ Սարգսյանը դեռ չունի, այսպես ասած, իշխանական ամուր պլացդարմ՝ դրանց ընթացքը ամբողջական վերահսկողության ենթարկելու համար: Ահա այստեղ է նախընտրական գործոնը: Եթե ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանը չկարողանա իր համար ապահովել այդ պլացդարմը, այսինքն մի իշխանություն, որի պարագայում ինքը կարող է իրեն ապահովագրված զգալ ներիշխանական սաբոտաժներից, նա չի կարող ձեռնամուխ լինել խորհրդարանի, իսկ հետո նաև՝ նախագահի ընտրության կազմակերպմանը: Մինչդեռ ընտրությանն արդեն մնացել է քիչ ժամանակ:

Լուծելով արտահերթ ընտրությունից խուսափելու հարցը` Սերժ Սարգսյանն այժմ ոչ պակաս կարևոր խնդրի առաջ է՝ կազմակերպել հերթականն այնպես, որ հնարավոր լինի նվազագույն աղմուկով ապահովել առավելագույն ցանկալի արդյունք իր համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է տիրապետել իշխանությանը: Իսկ ի՞նչ է նշանակում իշխանություն Հայաստանում: Դա նշանակում է ուժի ցուցադրություն ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև համակարգին: Այսինքն` իշխանության բուրգի գլխին հայտնված մարդը այդ բուրգի համար լեգիտիմ լինելու համար պետք է կարողանա ցույց տալ իր ուժը: Բնական է, որ խոսքը տվյալ պարագայում ֆիզիկական ուժի մասին չէ: Ուժը տվյալ պարագայում այն է, երբ դու ըստ քո հայեցողության տնօրինում ես պետական պաշտոնները, նշանակում, ազատում:
Երբ 2008-ին Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, նա բնականաբար պետք է կատարեր մի շարք նոր նշանակումներ: Եվ կատարեց դրանք, բայց ակնհայտ էր, որ այդ նշանակումները Սերժ Սարգսյանը կատարում է մեխանիկորեն, այսինքն` Սարգսյանը կատարում է այդ նշանակումների մեխանիկական աշխատանքը: Քչերն էին հավատում, որ դա այն նշանակումն է, որը Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ է տեղավորվում և նրա ծրագրերն է արտացոլում: Կար համոզում, որ դա կա՛մ Քոչարյանն է դեռ թելադրում, կա՛մ էլ առնվազն Սերժ Սարգսյանը ստիպված է հավասարապես հաշվի առնել նաև Քոչարյանի ծրագրերն ու մոտեցումները:

Ներկայիս կադրային փոփոխությունները, թերևս, առաջին հերթին հենց սրանով են տարբերվում 2008 թվականի նախագահամուտին կատարած կադրային փոփոխություններից: Ներկայումս կա հանրային, հասարակական և նույնիսկ քաղաքական այն ընկալումը, որ այս փոփոխություններում Սերժ Սարգսյանն արդեն ոչ թե ընդամենը մեխանիկական աշխատանք կատարողն է, այլ դրանք նախանշողը և իրականացնողը, ընդ որում` գրեթե միանձնյա: Ներկայիս փոփոխություններում ոչ թե նկատում են Քոչարյանի մասնակցությունը, այլ արձանագրում են դրանց ակնհայտ, այսպես ասած, հակաքոչարյանականությունը: Այլ տարբերակ Սերժ Սարգսյանը չուներ: Այլ տարբերակ նրան չի թողնում իշխանություն հասկացությունը, ընդ որում` ոչ թե նրան, այլ որևէ մեկին ընդհանրապես, երբ այդ մեկը ստանձնում է դե յուրե իշխանությունը: Այն հնարավոր չէ կիսել որևէ մեկի հետ, եթե այդ իշխանությունը հիմնված չէ Սահմանադրության և օրենքի վրա: Ամբողջատիրական իշխանությունը ենթադրում է հստակ բուրգ, չի հանդուրժում երկու գլուխ:

Հետևաբար, առաջիկա ընտրական փուլում կամ Սերժ Սարգսյանը պետք է սկսեր ճամպրուկները հավաքելը և դա աներ խորհրդարանի ընտրությունից կա՛մ անմիջապես հետո, կա՛մ 2013 թվականի նախագահի ընտրությունից առաջ, կամ էլ պետք է Ռոբերտ Քոչարյանը համակերպվեր իշխանության կորստի և Սերժ Սարգսյանի «խնամքին» մնալու հեռանկարի հետ: Գործընթացները վկայում են, որ տեղի ունեցավ երկրորդը, այսինքն` Սերժ Սարգսյանը Քոչարյանին ստիպեց հաշտվել առկա իրողությունների և միտումների հետ, կամ համենայնդեպս ձեռնամուխ եղավ Քոչարյանին այդ իրողությունը պարտադրելու գործընթացին, քանի որ այն ձգձգելու ժամանակ Սերժ Սարգսյանն այլևս չունի: Նա երեք տարի շարունակ խուսափում էր այդ գործընթացից կամ դրանում էական քայլեր կատարելուց` թերևս զգուշանալով հնարավոր հակադարձ էֆեկտից: Չի բացառվում նույնիսկ, որ Սարգսյանը պարզապես վստահում էր Քոչարյանին և հավատում, որ նա թիկունքից խաղեր չի խաղա: Սակայն Սերժ Սարգսյանի եռամյա զգուշավորությունը կամ վստահությունը Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն սկսեց ավելի ու ավելի ծառայեցնել իշխանության մեջ իր ազդեցության աճին և հնարավոր վերադարձի հող նախապատրաստելուն: Դրանից հետո արդեն հապաղումը Սերժ Սարգսյանի համար այլևս կլիներ ճակատագրական, ինչն էլ թերևս նրան ստիպեց անցնել ակտիվ գործողությունների, որովհետև հակառակ դեպքում ռիսկը ավելի պակաս չէր, քան ներկայիս գործողություններին Քոչարյանի հնարավոր կոշտ հակազդեցության պարագայում:

Սա է, թերևս, այն նախընտրականությունը, որի մասին խոսվում է ներկայիս գործընթացները բացատրելիս, և թերևս այս ասպեկտով է առաջին հերթին և գլխավորապես առկա նախընտրականության գործոնն ընթացիկ զարգացումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում