ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում բողոքի ցույցի մասնակիցները խաթարել են տեղի նավահանգսի աշխատանքները:
Ինչպես հայտնում է San Jose Mercury News թերթը՝ հղում անելով նավահանգստի տնօրեն Օմար Բենջամինի խոսքերին, ցուցարարները փակել են նավահանգիստ տանող մի քանի դարպասներ: Բենջամինը նշել է, որ նավահանգստի աշխատանքները շուտով կվերականգնվեն, և խնդրել է ցուցարարներին ագրեսիվ չլինել նավահանգստի աշխատակիցների նկատմամբ:
Ինչպես հայտնում է պարբերականը, բողոքի ակցիային մասնակցում է չորս հազար մարդ:
Օքլենդի նավահանգիստն իր ծանրաբեռնվածությամբ ԱՄՆ-ի հինգերորդ նավային տերմինալն է:
Հիշեցնենք, որ Օքլենդում ԱՄՆ-ում սեպտեմբերին սկսված «Գրավե՛ք Ուոլ Սթրիթը» շարժման շրջանակներում տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր ֆինանսական ինստիտուտների վարած քաղաքականության դեմ: Օքլենդում բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթ վարչության շենքի դիմաց, որի ընթացքում ավելի քան հազար ցուցարարներ փակել էին քաղաքի կենտրոնի երթևեկությունը: