Նյու Յորքի դաշնային դատարանը ռուս ձեռնարկատեր Վիկտոր Բուտին մեղավոր է ճանաչել Կոլումբիայի Զինված հեղափոխական ուժերի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պաշտոնյաներին սպանելու նպատակով դավադրությանը մասնակցելու, հրթիռներ գնելու և վաճառելու փորձի մեջ:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր կետերով: Բուտին սպառնում է 25 տարի կամ ցմահ ազատազրկում: