Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Հորը սպանելուց 3 օր առաջ հոր միջնորդությամբ «գժի թղթով» ազատվել է բանակից

Նախորդ շաբաթվա սպանությունների շարքից աչքի ընկավ որդու ձեռքով 61- ամյա հոր սպանությունը:

Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել սպանության հետ կապված: Պարզվում է, որ ոչ միայն տղան է ներգրավված սպանության մեջ, այլև սպանվածի կինը: Բայց շատ հնարավոր է, որ սպանությունը բարդվի միայն տղայի վրա, և նա «գժի թղթով» պատասխանատվությունից խուսափի, քանի որ հոգատար հայրը որդու կողմից սպանվելուց 3 օր առաջ «գժի թղթով» նրան ազատել էր բանակից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105, մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա: Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վրեժ Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը: Վերջինս խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, տան հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով տղան իր դաժանություններին այլ երանգներ է հաղորդել: Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մաս և հրկիզել այն:

«Առաջին լրատվական»-ը հարևանների շրջանում անցկացրած հացումներից պարզեց, որ Վրեժ Գրիգորյանը դեպքից 3 օր առաջ «գժի թղթով, որդուն ազատել է բանակից: Չի բացառվում, որ հայրասպանը անմեղսունակ ճանաչվի ու ազատվի պատժի կրումից: Չնայած հենց նույն հարևանները ասում էին, որ մինչ այդ Սիփանի կողմից գժին բնորոշ վարք չեն նկատել:

Տեղեկություններ կան, որ որդին պատրաստվել է ամուսնանալ, և դրա հետ կապված` դեպքի օրը հայրը նպատակ է ունեցել ոսկեղեն գնել: Կասկածի տեղիք է տալիս գումարի հայտնվելը հոր ձեռքին, քանի որ մինչ այդ գումարային խնդիր է ունեցել. ավտոդպրոցների փակումից հետո նա զրկվել է գումարի աղբյուրից, քանի որ փակվել էր նաև Շենգավիթում գտնվող նրա ավտոդպրոցը: Եվ կասկած կա, որ նա վաճառել էր մոտ 2000 քմ տարածքը:

Մեզ հաջողվեց նաև պարզել, որ սպանության գործում ներգրավված է եղել նաև սպանվածի կինը, որը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է: Ենթադրվում է, որ մոր հորդորներով է գործը հասել սպանության, քանի որ հայրը շատ լավ է եղել տղաների հետ, ապահովել է ամեն ինչով և նույնիսկ ազատել է տղային բանակից: Իսկ մորը բնորոշելիս գրեթե ոչ ոք զերծ չէր մնում «հիստերիկ» բառն օգտագործելուց: Սիփանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Կուրսեցիների և դասախոսների պատմելով` սովորել է շատ լավ: Նրան բնորոշեցին որպես շատ լավ, բարի, հանգիստ, ֆիզիկապես ուժեղ մարդու, որը ոչ ոքի երբեք չի ասել աչքիդ վերևը հոնք կա: Հետևաբար ոչ ոք չէր հավատում, որ կարող է մարդ սպանել, այն էլ` հորը: Սիփանի եղբայրը ծառայում է բանակում, սակայն նրան էլ են ձերբակալել և ավելի ուշ ազատ արձակել: Մեզ հետ զրույցում թե՛ հարևանները, թե՛ Սիփանի համակուրսեցիները պատմում էին, որ իրենք էլ չեն կարողանում հասկանալ, թե որը կարող էր լինել սպանության դրդապատճառը: Միաժամանակ նկատում են, որ ամուսինները ամուսնալուծված են եղել 20-25 տարի առաջ, իսկ Վրեժ Գրիգորյանը վարորդական վկայականների ստվերային գործունեություն է ծավալել: Այսինքն` գումարից չի նեղվել, տղաներին ապահովել է «Յագուար» մենքենաներով, բոլորին օգնել է: Հետևաբար, միակ վարկածը, որը ծնվում է հարևանների մտքում, այն է, որ սպանության պատճառը կարող էր լինել ունեցվածքը կիսելու անհամաձայնությունը՝ կնոջ և ամուսնու միջև: Ավելին՝ սպանվածին հուղարկավորելը ևս մեծ խնդիր է դարձել, քանի որ նրա պահած գումարները չեն կարողանում գտնել, որ հուղարկավորությունը կազմակերպեն, հետևաբար այդ ամենը կազմակերպվում է նրա հեռու ու մոտ ծանոթների միջոցով:

Ոստիկանությունից ևս փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում որդու «գժի թուղթ» ունենալու այս վարկածը, սակայն մեզ պատասխանեցին, որ ներկա պահին ոչինչ ասել չեն կարող: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժանմունքում քննություն է ընթանում, և պաշտոնական վարկածի կամ վարկածների մասին հնարավոր կլինի տեղեկացնել ավելի ուշ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում