Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամուսիններին սպանել է պարտքի պատճառով

Նախորդ շաբաթ պարզվեցին օգոստոսի 31-ին «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու սպանությունների դրդապատճառները և նրանց սպանողի ինքնությունը: Մարդասպանը Վաղարշակ Աբաջյանն է: Իսկ կնոջ սպանությունից հետո ամուսնուն սպանելով` մարդասպանը նպատակ է ունեցել խանդի հողի վրա սպանության սցենար մշակվել: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Վաղարշակ Աբաջյանը մինչ այս սպանությունները անցյալում հասցրել էր դատապարտվել սպանության փորձի մեղադրանքով: Նրա կինն, ի դեպ, ԵՊՀ-ի դասախոս է:

Մինչև սպանողի կենսագրականից որոշ մանրամասներ ներկայացնելը հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում` ճանապարհի երթևեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերել էր կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով: Կոտայքի ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ, և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին պարզվեց, որ հայտնաբերվածը որպես անհայտ կորած հետախուզվող, 1960թ. ծնված, «Մենք մերոնցով, թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դիակն է:

Պարզվեց նաև, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ ճշտվեցին Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձանց ալիբիները, մանրամասնվեցին կնոջ գործունեության հանգամանքները, վերականգնվեցին դեպքին նախորդած օրերի իրադարձությունները, քննության առնվեցին դրանց պատճառահետևանքային կապերը:

Պարզվեց, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են: Երևան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը: Երևանում Աբաջյանները հանդիպել են Ալվարդ Աբրահամյանին, խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան: Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել:
Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել: «Առաջին լրատվական»-ը պարզեց, որ Վաղարշակ Աբաջյանը գերադասում է սպանել նրան, ում հետ ֆինանսական հարաբերությունների մեջ է մտնում` գումար յուրացնելու ակնկալիքով: Այսինքն` նա իր ճարտար լեզվի միջոցով գտնում է մեծահարուստ մարդկանց, գործեր առաջարկում, գումարը նրանց ձեռքից վերցնում, այնուհետև գումարը այլևս չվերադարձնելու համար փորձում սպանել նրան, ում պարտք է:

Ավելին՝ մենք նաև պարզեցինք, որ նա գումար յուրացնելու և այն այլևս չվերադարձնելու նպատակով սպանության փորձի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա քաղաքացիներից մեկի հետ գործարքի մեջ մտնելուց և նրանից գումար յուրացնելուց հետո հրկիզել է մեքենան: Սակայն հրաշքով վերջինս բազմաթիվ վիրահատություններից հետո ողջ է մնացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, արձագանքելով մեր հարցին, հաստատեց, որ 1997թ. հունիսի 17-ին սպանության փորձի համար Վաղարշակ Աբաջյանը դատապարտվել է, սակայն 2003թ. սեպտեմբերի 4-ին պայմանական-վաղակետ ազատ է արձակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում