Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ֆրանսիական համալսարանի դատարան դիմած դասախոսներին ստիպում են մասնագիտական քննություն հանձնել

Երևան քաղաքի Արաբկիր և Քաղաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԱՔԴ/2034/02/10 քաղաքացիական գործով 11.05.2011թ. վճռի համաձայն՝ որոշվել է 12 դասախոսների վերականգնել «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամում զբաղեցրած նախկին պաշտոններում. բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար և հօգուտ հայցվորների գանձել պակաս վճարված արձակուրդների գումարները: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ 22.09.2011թ.: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին համալսարանի դասախոսներ Նարիներ Կոխտիևան, Գայանե Հակոբյանը և Հերմինե Ահարոնյանը:

Նրանց համոզմամբ, իրականում համալսարանը մտադրություն չունի վերականգնելու իրենց: «Համալսարանը վճարել է միայն արձակուրդների գումարները: Մեզ պարտադրում են մասնագիտական որակավորումն ու մակարդակը պարզելու նպատակով հանձնել քննություն`հայտարարելով, որ միայն դրանից հետո կթույլատրեն մուտք գործել լսարան»,- նշեց ֆրանսերենի դասախոս Նարինե Կոխտիևան`հավելելով, որ այդպիսի մասնագիտական քննություն պարտադրում են հանձնել միայն դատարանի միջոցով աշխատանքի վերադարձած դասախոսներին: Դասախոսների կարծիքով` համալսարանն ամեն ինչ անելու է, որ իրենց կրկին ազատեն, քանի որ չեն համակերպվում դատարանի վճռով իրենց աշխատանքը վերականգնելու փաստի հետ:

Անօրինականությունների մեղավորը, դասախոսների համոզմամբ, ռեկտորն է` ազգությամբ ֆրանսիացի Ժոել Լը Մորզելեկը, ում ստեղծած իրավիճակը համալսարանում և մարդկային և իրավական առումներով անհանդուրժելի է: «Կարծում եմ, որ պատահական չէր, որ ռեկտորը որոշեց ազատվել տեղեկացված դասախոսներից, քանի որ մենք հանդիսացել ենք ակամա վկաներ շատ իրադարձությունների»,- նշեց Գայանե Հակոբյանը: Նրանք համոզմունք հայտնեցին, որ համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին ռեկտորի և նրա վարչակազմի վրա, ուստի պահանջում են ռեկտորի հրաժարականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում