Denik Sport պարբերականից տեղեկանում ենք, որ «Ժիլինա»- «Սպարտակ» հանդիպումից հետո 4 ռուս և 2 սլովակ երկրպագուների բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Ռուսներից մեկը մեղադրվում է սլովակ երկրպագուին ծեծելու համար:Ոստիկանության աշխատակցի խոսքերով խաղից հետո 30 ամյա ռուս երկրպագուն հարձակվել է Սլովակիայի բնակիչ Ռադկո Մորավչիկի վրա և դաժան ծեծի ենթարկել վերջինիս: Հարձակվողին սպառնում է 3 տարվա ազատզրկում