Երեկ` ժամը 16.00-ի սահմաններում, Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի դպրոցում ջրի բարձր քլորայնացման պատճառով լողավազանում գտնվող մոտ 20 երեխայից 10-ին տեղափոխել են Երևանի մանկական հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները, երեխաների վիճակը գնահատվել է ծանր: Այսօր ջրացատկի դպրոցի ադմինիստացիայի բաժնից մեզ հայտնեցին, որ երեխաները դուրս են գրվել հիվանդանոցներից, և նրանց վիճակը լավ է:
Մեզ հետ զրույցում Մուրացան հիվանդանոցի թունաբանական բաժանմունքի աշխատակիցն ասաց, որ 4 երեխաներն էլ, որոնք երեկ տեղափոխվել էին հիվանդանոց, այսօր դուրս են գրվել: Իսկ 3-րդ մանկական հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ երկու երեխան դուրս են գրվել, երկուսը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: