Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Գագիկ Ծառուկյանն ընդունեց Սերժ Սարգսյանի հրամանատարությունը

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կոալիցիայից դուրս չգալու և Սերժ Սարգսյանի հրամանատարությունն ու ՀՀԿ-ի առաջնորդությունն ընդունելու մասին: Ուղղակի չհայտարարեց, բայց ասաց, որ հավատարիմ է փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին, ինչը նշանակում է նույն բանը, քանի որդ հուշագրում գրված էր հենց այդ մասին: Այսպիսով, կարող ենք արդյոք եզրակացնել, որ ներիշխանական ինտրիգը մարեց և այլևս համակարգի ներսում հակասություններ չկան, ինչը նշանակում է, որ համակարգը այսպես ասած միասնական և բուռն թափով պատրաստվելու է խորհրդարանի ընտրություններին:

Իրականում երևի հենց այդպես էլ կա, նկատի ունենալով և այն, որ Հայ ազգային կոնգրեսն էլ հոկտեմբերի 28-ին հայտարարեց, որ այլևս անիմաստ է համարում բանակցությունն իշխանության հետ և գնում է թավշյա հեղափոխության գործընթացի, մոբիլիզացնելով հասարակության հնարավորինս մեծ զանգվածներ: Կոնգրեսը ըստ երևույթին արձանագրել է իր համար, որ եթե Սերժ Սարգսյանը հաղթահարում է ներիշխանական հակասությունները, ապա բնականաբար իրեն բավական ուժեղ է զգում, և այդ պարագայում առնվազն միամտություն, եթե ոչ քաղաքական ինքնասպանություն կլինի ակնկալել իշխանության հետ բանակցային ձևաչափի որևէ շարունակություն: Բայց, արդյոք Սերժ Սարգսյանին իսկապես հաջողվել է հաղթահարել ներիշխանական հակասություններն ու արդյոք այդ ինտրիգը վերջնականապես դարձել է անցյալ:

Այստեղ իհարկե միարժեք պնդումներ անելու համար իրավիճակը բավական անորոշ է: Բավական է միայն այն, որ ներիշխանական հակասությունների հաղթահարումը տեղի էր ունենում բավական լարված մթնոլորտում, երբ կոալիցիոն գործընկերները ստիպված էին միմյանց հասցեին բավական կոշտ հայտարարություններ անել, հետո միմյանց մեղադրել դրա համար, հետո ստիպված էին լինում արդարանալ, բացատրություններ տալ և այլն: Այդ պրոցեսը վկայում է, թե որքան բարդ ու հակասական պայմաններում է տեղի ունեցել հաշտեցումը, այն էլ մի հաշտեցում, որը մեկ անգամ արդեն իսկ տեղի էր ունեցել փետրվարի 17-ին: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ իրականում ներիշխանական ճամբարում հակասությունները ամենևին հաղթահարված չեն: Պարզապես կամ փոխադարձ սպառնալիքների, կամ շանտաժների միջոցով հնարավոր է եղել դրանք այսպես ասած սառեցնել և տեղափոխել ավելի քողարկված տիրույթ, երբ հանրության համար այդ գործընթացները կլինեն նվազ տեսանելի:

Սա անշուշտ կարելի է համարել Սերժ Սարգսյանի թեկուզ ժամանակավոր, բայց հաղթանակը: Սակայն, մյուս կողմից, եթե ներիշխանական բևեռի մյուս թևը հանդիսացող Բարգավաճ Հայաստանը ոչինչ, հրապարակային ոչինչ չկարողացավ հակադրել Սերժ Սարգսյանի ջանքերին և ճնշումներին, ուրեմն Սերժ Սարգսյանն իսկապես ծանրակշիռ հաղթանակ է տարել: Սակայն, հարցն այն է նաև, թե արդյոք ԲՀԿ-ն որևէ կուլիսային պարտադրանք կամ պայման չի դրել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի առաջ, այսինքն արդյոք Գագիկ Ծառուկյանը ստիպված է գնացել զիջման, թե տեղի է ունեցել փոխզիջում, որի ընթացքում Ծառուկյանը ստացել է այն, ինչին ձգտում էր ներիշխանական հակասությունների այս շղթայում: Միգուցե ոչ ամբողջությամբէ ստացել, սակայն գոնե նվազագույն իմաստով: Խնդիրն այստեղ այն է, որ մենք պետք է հասկանանք ներիշխանական հակասությունների արմատը:

Այստեղ բանը ամենևին անձնական համակրանքն ու հակակրանքը չեն, ամենևին մեկի հանդեպ մյուսի դավաճանությունը կամ հավատարմությունը չէ: Այստեղ իրավիճակը շատ ավելի խորքային է և կրում է համակարգային էության ճգնաժամի բնույթ: Այդ իմաստով է, որ շատ վաղ է խոսել Հայաստանում իշխանական համակարգի ներսում առկա հակասությունների մասին: Դրանք ունեն ուղղակիորեն բնական ծագում և գալիս են համակարգի էությունից: Այդ համակարգը հիմնված է բացարձակապես նյութական ռեսուրսների վրա, որոնք Հայաստանի պարագայում բավական արագորեն սպառվում են: Այսինքն, որքան նեղանում են նյութական ռեսուրսները, այնքան նեղանում է համակարգի ոտքի տակի հողը: Ժամանակ առ ժամանակ դրանից էլ ծագում են սուր հակասությունները:

Հետո ժամանակ առ ժամանակ էլ տեղի են ունենում ինչ որ հաշտեցումներ, եղած և փոքրացած ռեսուրսը կրկին մի փոքր բաժանվում կամ վերաբաժանվում է, սակայն քանի որ ռեսուրսների նեղացման գործընթացը անընդհատ է և թելադրվում է նաև համաշխարհային լրջագույն տնտեսա-քաղաքական ճգնաժամով, ներիշխանական հակասությունները նորից գլուխ են բարձրացնում և թերևս բարձրացնելու են պարբերաբար, քանի որ ռեսուրսների հետ մեկտեղ շարունակում է նեղանալ իշխանության ոտքի տակի հողը և կրկին բոլորի համար կանգնելու տեղը քիչ է գալիս, ստիպելով ներկայացնել փոխադարձ պահանջներ և գտնել ավելի ու ավելի փոքր տեղի վրա բոլորով տեղավորվելու բարդ տարբերակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում