Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:-0-