Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Հրվ. Կովկասը չի կարող լինել մեկ միասնականություն, քանի դեռ չեն լուծվել տարածքային վեճերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն:

– Սերժ Սարգսյանի՝ Վրաստան այցելության շուրջ բավականին մեծ աժիոտաժ ստեղծվեց: Նախ վրացական կողմը հայտարարեց, թե նոյեմբերի սկզբին նախատեսվում է Սարգսյանի այցը Վրաստան, այնուհետև Հայաստանի ԱԳՆ-ից հերքեցին այդ հայտարարությունը՝ նշելով, թե նոյեմբերի սկզբին արտասահմանյան այց նախատեսված չէ: Նշվում էր, որ Սարգսյանը նեղացել է Սաակաշվիլիից և այդ պատճառով է հետաձգել այցը: Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե պարզապես հայտնի չէին այցի վերջնական ժամկետները, և այս փուլում դրանք ճշտվում են: Այս ամենը, Ձեր գնահատմամբ, ինչո՞վ է պայմանավորված, կարելի՞ է ենթադրել, որ իրականում խնդիր կա և նման մեծ ուշադրությունն էլ հենց դրանով է բացատրվում:

– Սերժ Սարգսյանի այցի շուրջ իրադարձությունները Վրաստանում այդքան էլ ուշադրություն չեն գրավել, և անգամ շատերը, ու ես անձամբ չգիտեի, որ նա գալու է Վրաստան: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանի այցը Վրաստան ինչ-որ խնդիրներ առաջացնի, և ինչու պետք է նա նեղանա Վրաստանի նախագահից: Կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկա, և ուշադրությունն էլ չափազանցված է:

– Իսկ ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի միջև ի՞նչ խնդիրներ կարող են լինել, և արդյոք Հայաստանը և Վրաստանը, ներկայիս տարածաշրջանային իրավիճակում, կարո՞ղ են իրենց թույլ տալ նեղանալ միմյանցից:

– Անգամ եթե շատ ցանկանային նեղանալ միմյանցից, կարծում եմ, չեն կարող նման բան թույլ տալ, քանզի նման բան թույլ տալ չի կարելի: Ցանկացած խնդրի դեպքում մենք պետք է անընդհատ հաշվի առնենք տարածաշրջանում առկա վիճակը: Այսօր Վրաստանը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը` Ադրբեջանի և Թուրքիայի, ու այս առումով Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ համագործակցության մեծ անհրաժեշտություն ունեն, և միմյանցից նեղանալը կխանգարի այդ համագործակցությանը:

–  Օրերս Ադրբեջանը և Թուրքիան գազային պայմանագիր կնքեցին, որով նախատեսվում է Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանում Եվրոպա: Արևմտյան շատ փորձագետներ կարծում են, որ այդ համաձայնագիրը ճանապարհ է բացում Ռուսաստանը շրջանցող նոր խողովակաշարի շինարարության համար: Պարոն Շարաշենիձե, Ձեր կարծիքով՝ այս համաձայնագիրն ինչպե՞ս կազդի Ռուսաստանի տարածաշրջանային դերի վրա:

– Ես չեմ կարծում, որ այդ նոր խողովակաշարը էապես կազդի Ռուսաստանի տարածաշրջանային դերի վրա և կնվազեցնի այն, քանզի անգամ այդ հանգամանքը հաշվի չառնելով,  Ռուսաստանը բավականին մեծ ազդեցություն ունի նույն Եվրոպայի վրա: Նրանք արդեն ավարտել են «Հյուսիսային հոսքի» կառուցումը, և ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկ կամ երկու նոր գազատարները կարող են փոխել տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը: Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը ուղղակի կապ ունի Nabucco-ի հետ, իսկ Nabucco-ն այդքան հեշտ ու արագ կառուցել հնարավոր չէ, քանզի այնտեղ մի շարք տնտեսական և քաղաքական խնդիրներ կան:

– Այդ նախագիծը շրջանցում է նաև Հայաստանը, բացի այդ, նաև Վրաստանի մասնակցությամբ շատ ծրագրեր շրջանցում են Հայաստանը՝ այն դեպքում, երբ Արևմուտքում Հարավային Կովկասը դիտվում է որպես մեկ ամբողջություն, և շատ է նաև խոսվում, որ հենց մեկ ամբողջություն հանդես գալու պարագայում այս տարածաշրջանը կարող է էական ազդեցություն ունենալ: Ձեր գնահատմամբ, այդ և այլ նմանօրինակ ծրագրերն ինչպե՞ս կարող են ազդել տարածաշրջանային առաջընթացի վրա:

– Հայաստանն արդեն խաղից դուրս է մնացել, երբ հնարավորություն չունի  մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության ծրագրին, և այստեղ էլ կրկին պատճառը ԼՂ հարցի չկարգավորված լինելն է: Քանի դեռ տարածաշրջանի երկրների միջև չեն լուծվել տարածքային վեճերը, Հարավային Կովկասը երբևէ չի կարող ընկալվել որպես մեկ ամբողջականություն: Երբ այս տարածաշրջանի բոլոր երկրների միջև լինի խաղաղություն, այդ ժամանակ նոր կարող ենք խոսել համատեղ ծրագրերի, համագործակցության և աշխարհում որպես մեկ միասնականություն հանդես գալու մասին:

– Իսկ Վրաստանը կարո՞ղ է որպես միջնորդ հանդես գալ տարածաշրջանային խնդիրների լուծման համար: Նկատենք, որ Վրաստանի արտգործնախարարը Ադրբեջան կատարած այցի ժամանակ ասել էր, որ «անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել կամ առաջարկել իր միջնորդությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման  գործընթացում` Հարավային Կովկասը միասնական օրգանիզմ է, այն անհնար է մասնատել»…

– Ես չեմ կարծում, որ Վրաստանն ունի բավականին լուրջ ռեսուրսներ, որպեսզի կարողանա հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին: Անգամ Ռուսաստանը, անգամ Արևմտյան խոշոր տերությունները չեն կարողանում հասնել այդ հաշտությանը, այդ իսկ պատճառով, կարծում եմ, այդ հաշտեցումը Վրաստանի ուժերից վեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում