Յարոսլավլի «Շիննիկ»-ը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 26-րդ տուրի հետաձգված խաղում սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Դինամո»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով հանդիպմանը հայտավորված չէր:
Այս հաղթանակից հետո վաստակելով 63 միավոր` Յուրի Գազզաևի թիմը բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Հաջորդ խաղը «Շիննիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ` նովոռոսիսկյան «Չեռնոմորեց»-ի հետ: