Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

«Ժառանգությունը» դժգոհում է մյուս երեսփոխաններից

Այսօր Ազգային ժողովում քվեարկությամբ վճռվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լարիսա Ալավերդյանի, Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի ճակատագիրը:
Քառօրյայի հերթական օրվա առաջին նիստի բացման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը վարման կարգի շրջանակներում հետաքրքրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, թե երբ է կազմակերպվելու օրինագծի քվեարկությունն առաջին ընթերցման ռեժիմով. «Պետությունը մեր իշխանությունն է,- ասաց Հովհաննիսյանը,- մեծամասնության, ընդդիմության եւ հատկապես շարքային քաղաքացիների իշխանությունը: Բոլորս լավ գիտենք, որ այսօր նշանակված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քվեարկությունը: Վաղը Արցախի անկախության հանրաքվեի 19-ամյակն է, եւ դրան ընդառաջ մեր ճշմարտության պահն է: Մեծամասնության խնդրանքով մենք հետաձգել էինք այդ քվեարկությունը մինչեւ այսօր` դեկտեմբերի 9-ը, որպեսզի մենք` վաստակելով, նվաճելով այդ ազգային միասնությունը, այս քվեատախտակը լիացնենք կանաչ գույնով` «կողմ» քվեարկությամբ: Պարոն նախագահ, ե՞րբ եք նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քվեարկությունը»: ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկությունը կկազմակերպվի 2011թ. պետական բյուջեի քվեարկությունից հետո:
Հայտարարված պահին քվեարկության դնելու ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վարման կարգով ձայն խնդրելով` հայտարարեց, որ քաղաքական կոալիցիայի տեսակետը, որը ներկայացվել էր հոկտեմբերի 28-ին, չի փոխվել, այլ ավելի է ամրապնդվել. «Ուստի կոալիցիոն ուժերի անունից հայտարարում եմ, որ մենք քվեարկությանը չենք մասնակցելու»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց, որ «Ժառանգությունը» մնում է իր տեսակետին եւ հայտարարեց. «Սա համազգային հարց է, սերունդների համար քվեարկություն է, առանձին-առանձին պատգամավորների եւ մեր հավաքական ապագայի գրավականն է այսօր: Հայցում ենք Ձեր զորակցությունը, որ միաձայն անցնի այս համապետական նշանակության օրինագիծը»:
Հայտարարություններից հետո ԱԺ նախագահի կողմից քվեարկության դրված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությանը մասնակցեց ընդամենը 13 պատգամավոր: Օրինագծին կողմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցությունն իր ողջ կազմով` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավորներից Արտյուշա Շահբազյանը, Ռուզաննա Առաքելյանը, Հրայր Կարապետյանը, Բագրատ Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Փաստացի, խորհրդարանական մեծամասնությունը տապալեց օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց նիստերի դահլիճը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԺ ամբիոնից խորհրդարանական մեծամասնության պահվածքն անընդունելի ու մերժելի գնահատեց. «Քվեարկությանը չմասնակցելով ու այն տապալելով, դուք ի ցույց դրեցիք, որ հայոց խորհրդարանում երբեւէ չի քննարկվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը եւ չի ճանաչվելու այն,- հայտարարեց Սաֆարյանը: -Այդ հարցը քննարկվելու է ամենուրեք` Լաքվիլայում ու Մուսկոկայում, այն էլ առանց մեզ, Աստանայում` այն էլ ԼՂՀ-ի շահերին դեմ ձեւով, բայց ոչ այստեղ ու այս դահլիճում»:
«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում