Բրիտանական BBC-ն փոխանցում է, որ ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտական մի խումբ հայտնաբերել է այն գենը, որը պատասխանատու է հարբեցողության համար: Այդ գենի ակտիվացումը կարող է մարդուն ստիպել ամբողջովին հրաժարվել ալկոհոլից: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են նաեւ, որ բնակչության միայն 20%-ն ունի այդ գենը` CYP2E1:
Ուսումնասիրությունների պատասխանատու պրոֆեսոր Քըրք Վիլհելմսենը նշել է, որ «այդ գենը ֆիզիկական նողկանք է առաջացնում ալկոհոլի նկատմաբ: Մենք նաեւ ուսումնասիրել են, թե այդ գենն ինպես է ազդում ուղեղի աշխատանքի վրա»: