Որևէ տարբերություն կա՞ Սևանա լճում որսի իրականացման այս տարվա սահմանված արգելքի և նախորդ տարիների արգելքի միջև: Այս հարցն այսօր «Առաջին լրատվականը» տվեց բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Վերջինս պատասխանեց, թե այս տարի տարածքային կառավարման նախարարը ավելի խիստ հանձնարարական է տվել իրենց և իրենց աջակցող կառույցներին` ոստիկանությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին, որպեսզի բացառվի անօրինական որսը: «Փոխվարչապետ պարոն Գևորգյանը խիստ հանձնարարական է իջեցրել, որով ավելի է զգոնացրել պետական աշխատողին»,- ասաց Պապոյանը: