Այսօր` նոյեմբերի 1-ին, մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մայրը` Դորոթի Ռոդեմը: Նա 92 տարեկան էր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քլինթոնների ընտանիքի հայտարարության մեջ ասված է, որ Դորոթի Ռոդեմը մահացել է՝ շրջապատված լինելով բարեկամներով և ընկերներով:











































