Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

Սփյուռքի մամուլը ևս անդրադառնում է քաղաքապետի հրաժարականին

ՆԱԽԱԴՐԵԱԼՆԵՐ՝ «ԶԱՐԳԱՆԱԼ ԱՌԱՆՑ ԶԻՋԵԼՈՒ»-Ի ՀԱՄԱՐ
Երևանի քաղաքապետին, արդարադատութեան նախարարին և Հայաստանի նախագահի անձնակազմի գլխաւոր հաշուապահին պաշտօնազրկումները մտածել կու տան, որ Հայաստանի նախագահի մակարդակով ներքին դաշտը կանոնաւորելու որոշում առնուած է և ձեռնարկուած համապատասխան գործողութիւններու։
Պետական հաստատութիւններու մէջ կատարուած միջադէպերուն իբրև արդիւնք պատասխանատուութիւններու ճշդումի և համապատասխան վերաբերումի առաջին լուրջ նախաքայլերն են, որոնք կ’երևին այս ձևով Հայաստանի ներքին կեանքին մէջ և իբրև այդպիսին մտածել կու տան բացուող նոր էջի մը, նոր գործելաձևի մը մասին։
Անհրաժեշտութիւնը չ’զգացուիր անշուշտ գերխանդավառութիւն ցոյց տալու։ Կանխահաս է հիմնական հաստատումներ ընելը, որ Հայաստանի ներքին դաշտը կարգաւորուելու, կոռուպցիան վերացնելու կամ առ հասարակ իրաւական պետութիւն հաստատելու ռազմավարութիւն մշակուած է ամենաբարձր մակարդակով։
Անպատժելիութիւնը, հովանաւորչութիւնը, փտածութիւնը, հարստապետութիւնը, ստուերային տնտեսութիւնը մեր երկրի դատաիրաւական համակարգի ամենախոցելի կէտերն են, որոնց սրբագրումը մեծ ճիգ, բազում դժուարութիւններ կը պահանջէ և կը յուշէ, որ Հայաստանի նման երկրի մը մէջ բարեկարգչական որևէ գործընթաց կրնայ ղեկավարուիլ միայն նախագահի մակարդակով։
Քայլը, որ առնուած է նախագահին կողմէ պատահական չէ անշուշտ։ Հիմնական խնդիրները արդարութեան և արդարադատութեան կը վերաբերին և հիմնականօրէն առնչուած են դատաւիրաւական համակարգի տարբեր ոլորտներուն հետ։ Ժողովրդավարական կարգերու սկզբունքները կը նշեն, որ դատաիրաւական համակարգը պէտք է անջատ ըլլլայ քաղաքական ընդհանուր դրութենէն և իբրև այդպիսին գորէ լրիւ անկախ։ Բայց մենք կը խօսինք միջավայրի մը մասին, որուն իւրայատկութիւնները կը համոզեն, որ բարեկարգումը այս բոլորին մէջ կրնայ ձեռնարկուիլ միայն քաղաքական կեդրոններէ, այն ալ բարձրագոյն մակարդակի ներշնչումով։ Արդ, պէտք է համաձայնիլ ուրեմն,, որ քաղաքական միջամտութիւններով միայն կարելիէ պատրաստել դատաիրաւական համակարգի անկախացումը։ Օրէնքի գերադասումը կրնայ ապահովուիլ քաղաքական գերադաս մարմիններու կողմէ։
Օրէնքին առջև բոլորին հաւասարեցումը, իրաւական պետութեան ձևաւորման և կայացման կարևոր հիմնաքայլ է, առանց որուն պարագայական և պատահական բնոյթ կը ստանան նման գործողութիններ։ Ինքնանպատակայնութիւնը և պարզապէս տպաւորութիւն ձգելու քայլերը շուտով կը չէզոքացուին և կ’իմաստազրկեն առնուած նախաձեռնութիւնները։
Միաժամանակ հասկնալի է անշուշտ, որ միանգամայն, կտրուկ ձևով, լայնածաւալ և համատարած գործողութիւններ սանձազերծելը ևս կրնայ վտանգել ներքին դաշտը մաքրազտելու խիստ անհրաժեշտ քաղաքականութեան իրականացումը։ Նման պաշտօնազրկումներ և պատիժներ կրնան ցնցել իւրաքանչիւր ոլորտի համակարգը. ի վերջոյ իւրաքանչիւր պաշտօնեայի անձին կապուած են մարդիկ, պաշտօնատարներ և բրգաձև կառոյցներ։
Օրէնքի գերակայութեան հաստատումը դժուարին ճանապարհ կ’ենթադրէ։ Նախադրեալները ցոյց կու տան, որ այդ ուղղութեամբ լրջագոյն քայլեր առնուելու ուղղուածութիւնը ինքզինք կը դրսևորէ։ Տարատեսակ մտածողութիւն չկայ այն իրականութեան նկատմամբ, որ ներքին իրավիճակն ու արտաքին քաղաքականութիւնը սերտօրէն փոխկապակցուած են։ Ներքին դաշտի մաքրագործումը ամուր յենարանի կը վերածուի արտաքին քաղաքականութեան համար։
Իրաւական պետութիւնը կը հարթէ ներդրումային դեաշտը, ապահովելով ներդրողներու օրէնքով պաշտպանուածութիւնը կը քաջալերէ տնտեսութեան զարգացումը և որոշակիօրէն կը կանխարգիլէ արտաքին միջամտութիւններն ու պատուէրներու տարողութիւնը։
Երևան-Անգարա յարաբերութիւններուն թէ արցախեան բանակցութիւններուն մէջ հայրենի արտաքին քաղաքականութիւնը վերջին շրջանին ինքզինք կը դրսևորէ ամբողջականօրէն։ Ուիլսընեան իրաւարար վճիռի 90ամեակի թէ Ասթանայի վեհաժողովին առիթով Հայաստանի հանրապետութեան նախագահին արտասանած խօսքերը որևէ յաւելեալ մեկնաբանութեան չեն կարօտիր և կ’ընդգծեն համայն հայութեան պահանջներուն պետականացումը։ Սևրեան Հայաստանի իրաւական և այժմէական նշանակութենէն մինչև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նախապատրաստութեան յայտարարութիւնը։
Արտաքին քաղաքականութեան այս կարևոր հիմնադրոյթներուն նկատմամբ նախագահի բանաձևած ամրագրումները յաւելեալ ուժ կը ստանան, երբ կարգաւորուի նաև ներքին դաշտը։ Սկսեալ արդարադատութենէն անցնելով կրթական, ընտրական, ընկերային- տնտեսական ոլորտներ յանգելու համար կայուն, առողջ հասարակարգի ձևաւորում և կայացում։
Ներքին հարթութեան վրայ նախագահի առած քայլերը այս ուղղութեամբ յուսադրիչ դառնալու նախադրեալները կը պարփակեն։ Անոնց կայացումը և իրաւական պետութեան սահմաններու մէջ ժողովրդավար կարգերու կատարելագործումը կը նպաստէ զարգանալ առանց զիջելու սկզբունքի իրականացման։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում