Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի իր գործընկերներին կոչ է արել վերանորոգել խորհրդային նմուշի սպառազինությունը ուկրաինական գործարաններում: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը` մեջբերելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության ղեկավար Ալեքսանդր Կլուբանի խոսքերը:
«Դա, մասնավորապես, վերաբերում է ուղղաթիռների վերանորոգմանն ու շահագործմանը, որը կիրականացվի Կիեւի թիվ 410 գործարանում եւ Կանատոպի ուղղաթիռային գործարանում»: