Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Голос Армении թերթին տված հարցազրույցում նշել է. «Իմ ստացած ողնաշարի վնասվածքը լուրջ է, և դեռ վաղ է խոսել իմ՝ մեծ սպորտ վերադառնալու մասին: Ես առայժմ կբավարարվեմ մեր հավաքականի ծանրորդներին երկրպագելով Փարիզի աշխարհի առաջնությունում և Լոնդոնի Օլիմպիադայում: Հավատացած եմ, որ Մելինեն և Հռիփսիմեն լավ են հանդես գալու, քանի որ երկուսն էլ գտնվում են լավ մարզավիճակում, և ես նրանց սրտանց հաջողություն եմ մաղթում»:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը ապրիլի 26-ին ենթարկվել էր ավտոճանապարհային վթարի և ստացել էր ողնաշարի լուրջ վնասվածք: