«Բարսելոնա»-ն, որը եվրոպական ակումբներից միակն է, որ ոչ մի տեսակի գովազդ չի տպագրում ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա, հնարավոր է՝ շուտով հրաժարվի ավանդույթից և հովանավորի մրցույթ հայտարարի: Ակումբի ղեկավարության խոսքերով, կատալոնցիները այս քայլին դիմում են` ֆինանսական ծայրահեղ վիճակից ելնելով:
«Բարսելոնա»-ն ակնկալում է տարեկան 25 մլն եվրո ստանալ մարզաշապիկի կրծքամասում տեղադրված գովազդից, 12 մլն՝ մեջքին տեղադրվածից, նույնքան էլ՝ կիսավարտիքի գովազդից: