Այսօր արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատ է արձակվել ևս մեկ քաղբանտարկյալ՝ Ֆելիքս Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Գևորգյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 235 հոդվածի 2-րդ մասով` (ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելն ու պահելը) և 238 հոդվածի հատկանիշներով` (զենք ու զինամթերք, պայթուցիկ սարքեր հափշտակելը):
«Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են հավաքվել նրա հարազատները, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները։