Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում նշել է.
«Եթե թիմակիցներս գան Հայաստան, նրանց խորոված կհյուրասիրեմ: Մի քանի թիմակիցներիս հետ Դոնեցկում հայկական ռեստորան այցելած ժամանակ արդեն հյուրասիրել եմ, և բոլորին շատ դուր եկավ: Հուսով եմ, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը կհասցնեմ բոլորին հյուրասիրել, քանի որ բոլոր թիմակիցներիս հետ ես գտնվում եմ լավ հարաբերությունների մեջ:
Հայաստանում «Շախտյոր»-ը մեծ ճանաչում ունի, և իմ մեծ թվով հայրենակիցներ ցավում են արտերկրում հանդես հանդես եկող հայ ֆուտբոլիստների և նրանց թիմերի համար»: