Տավուշի մարզում տեղի է ունեցել բռնաբարության հեթական փորձը: Ինչպես News.armeniatv.com-ին հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 31-ին` ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Իջևանի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Վազգեն Օհանյանին:
Վերջինս հոկտեմբերի 30-ին` գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, բաց դռնից մտել է Իջևանի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին:
Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել, ինչից հետո Սուսաննայի սենյակ է մտել նրա թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, որից հետո Վ.Օհանյանը դիմել է փախուստի:
Ս.Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, Վ.Օհանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի













































