Ղազախստանի տուրզմի և սպորտի նախարար Թեմիրխան Դոսմուհամբետովի կարծիքով, իրենք կարող են պայքարել 2018 կամ 2022 թթ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու համար: Նախարարի խոսքերով, Ղազախստանը մրցույթում հաղթելու բոլոր հնարավորություններն ունի: «Եթե ՄՕԿ-ի համապատասխան ներկայացուցիչների որոշումն օբեկտիվ լինի, ապա 2018 թ. օլիմպիական խաղերը Ղազախստանում անցկացնելու շանսը կմեծանա»: Մինչ այս՝ 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերն իրենց երկրում անցկացնելու հայտեր են ներկայացրել Ֆրանսիան (Անսի), Գերմանիան (Մյունխեն) և Հարավային Կորեան (Պչենչխան):