Միացյալ Նահանգները հույս ունեն Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու գործընթացի արագ ավարտի հարցում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը,- տեղեկացնում է Грузия Online-ը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության վերաբերյալ որոշում կընդունի կառույցի նախարարական հանդիպմանը՝ դեկտեմբերի 15-ին:
Ռուսաստանը ԱՀԿ-ին փորձում է անդամակցել 1993-ից, սակայն այդ գործընթացի վրա շարունակ վետո է դնում Վրաստանը։ 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանն ու Վրաստանն այս տարվա մարտի 10-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար առաջին անգամ նստեցին բանակցությունների սեղանի շուրջը, դրանք, սակայն, ավարտվեցին անարդյունք։








































