Այսօր Երևանում ներկայացվել է թուրքագետ Արտակ Շաքարյանի «Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան» գիրքը:
Աշխատությունում ներկայացված են Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքները, բերվում են դրանք մեկնաբանող օրինակներ: Գրքի հավելվածվում թարգմանաբար ներկայացվում են Հայաստանին վերաբերող հատվածներ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» մենագրությունից:
«Աշխատել եմ հնարավորինս չեզոք ներկայացնել Թուրքիայի այսօրվա արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի արտաքին քաղաքական հինգ սկզբունքները` ամեն սկզբունք վերլուծելով ըստ նրա օրինակի: Վերջաբանը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին: Գիրքն ինֆորմացիոն բնույթ չի կրում, ասենք, օրինակ, երբ տեղի ունեցավ այս պատերազմը, այլ փորձել եմ վերլուծել, թե ինչու տեղի ունեցավ այդ ճակատամարտը»,- ասել է Արտակ Շաքարյանը:









































