«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ պատրաստվում է հանրության դատին ներկայացնել «Չլռելու արժեքը» շարքի վերջին վիդեոզրույցը:
«Չլռելու արժեքը»-ի շրջանակում արդեն ներկայացվել է այն վիճակը, որում հայտնվել են «Հրապարակ», «Ժողովուրդ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը` զրպարտության մասին հոդվածը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:
Հայկական մամուլում տպաքանակով առաջին տեղը զբաղեցնող (օրական մոտ 8000) «Հայկական ժամանակ» օրաթերթի չլռելու արժեքի մասին կպատմի օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը:











































