Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը բուժվում է իսրայելական «Շիբա» հոգեբուժարանում: Այս մասին այսօր հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները: Այս պահին նա անցնում է բուժզննում, որից հետո բժիշկները որոշում կկայացնեն նրա հետագա բուժման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ֆիլիպ Կիրկորովի հետ կապված մեծ սկանդալ է սկսվել: Նա հաղորդումներից մեկի ժամանակ ծեծի է ենթարկել հաղորդման ռեժիսորի օգնականին` Մարինա Յաբլոկովային: Յաբլոկովան Կիրկորովին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով դիմել է ոստիկանություն, որից հետո Կիրկորովը ներողություն է խնդրել և մեկնել Իսրայել բուժվելու, քանի որ իր գործողությունները բացատրել է հոգեկան ծանր վիճակով:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հաջողվել է կապվել Կիրկորովի հետ, և նա ասել է, որ հետաձգել է բոլոր նախատեսված միջոցառումներն ու համերգները, քանի որ անհապաղ բուժման անհրաժեշտություն է առաջացել: Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է անձամբ ներողություն խնդրել Յաբլոկովայից, սակայն չի կարողանում կապվել նրա հետ:
Այս մասին հաղորդում է RBC-ն: