Ռուսաստանը լրացուցիչ ժամանակ է խնդրում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության պայմանների վերաբերյալ համաձայնագիրը ընդունելու համար, որը Մոսկվային և Թբիլիսիին է ներկայացվել շվեյցարական կառավարության կողմից,- հայտնում են միջազգային գործակալությունները:
РИА Новости-ն հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Վրաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել էր, թե Վրաստանը համաձայնել է փոխզիջումային տարբերակին, որը Մոսկվային և Թբիլիսիին է ներկայացրել Շվեյցարիան:
Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը լրացուցիչ ժամանակ է խնդրել միջնորդների առաջարկների վերաբերյալ վերջնական պատասխան տալու նպատակով: Վրաստանի փոխարտգործնախարարը նաև հայտնել է, որ Շվեյցարիայի կողմից ներկայացված փաստաթուղթը առայժմ անանուն է, թեև Ռուսաստանի կողմից առաջ քաշվող հարցերը կարող են փոխել քննարկվող փաստաթղթի էությունը:









































