Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Օձունի եկեղեցու 1275 ամյակին նվիրված միջոցառում. «Օձունի անցյալը և ներկան»: Միջոցառումը սկսվեց Բջնիի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արիստակես Բաղալյանի աղոթքով: Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, Օձունի գյուղի գյուղապետը և հոգևոր այրեր: Ներկայացված էին նաև անվանի նկարիչ Հրանտ Թադևոսյանի նկարները` նվիրված Օձունի եկեղեցուն: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էին նաև Օձունի եկեղեցուն նվիրված գրքեր, լուսանկարներ, օրացույցներ, հրապարակումներ և այլն։ Ցուցադրվեց նաև Օձունի եկեղեցուն նվիրված ֆիլմ: