Երեկ կայացած՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ժիլինա»-«Սպարտակ» հանդիպումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո միայն վերախաղարկվեց: Հանդիպման 4-րդ րոպեին «Պոդ Դուբնեմ» մարզադաշտի հյուրերի համար նախատեսված տրիբունայից մի քանի տասնյակ ճայտրուկներ (fire) և պոկված նստատեղեր նետվեցին խաղադաշտ: Վայրկյաններ հետո մարզադաշտում տեսանելիությունը դարձավ զրոյական: Միևնույն ժամանակ «Սպարտակ»-ի համար նախատեսված տրիբունայում վեր բարձրացան բազմաթիվ պաստառներ՝ կիրակի օրը սպանված, մոսկովյան ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի նկարներով: Ի վերջո, հանդիպման գլխավոր մրցավար Քևին Բլոմը ստիպված դադարեցրեց հանդիպումը: Միայն «Սպարտակ»-ի ֆուտբոլիստների խնդրանքից հետո երկրպագուները հանգստացան, և հանդիպումը վերախաղարկվեց: Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ երկրպագուների ամբոխը, ի նշան բողոքի, փակել էր Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկը: