Ամերիկյան թոփ մոդել Քիմ Քարդաշյանի արդեն նախկին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, անակնկալի է եկել՝ կնոջ բաժանվելու մտադրության մասին լուրից:
Ամուսնությունից ընդամենը 72 օր հետո, Քիմ Քարդաշյանն այսօր Լոս Անջելեսի Գերագույն դատարանին է ներկայացրել ապահարզանի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Քիմ Քարդաշյանն իր բաժանության համար որպես գլխավոր պատճառ է նշում Քրիս Համֆրիսի հետ ամուսնության համար անհրաժեշտ անհամատեղելի հանգամանքները:
Քրիսն այսօր տարածված հայտարարության մեջ նշում է, որ շարունակում է հավատարիմ մնալ Քիմի հետ ամուսնությանը. «Ես սիրում եմ իմ կնոջը և կանեմ ամեն ինչ, որպեսզի բաժանությունը տեղի չունենա»,-ասված է տարածված հայտարարության մեջ:











































