Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Բարգավաճը մերժեց Կոնգրեսին

Հայտարարելով Հանրապետականի հետ միասնական նպատակներին հավատարիմ լինելու մասին, ինչը հաստատել էին դեռևս փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փաստորեն մերժեց Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ընթացքում իրեն ուղղված հստակ մեսիջը, որ հասցեագրեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԲՀԿ-ն որակելով «հայաստանածին» բնական կուսակցություն: «Բարգավաճ Հայաստանը» փաստորեն հայտարարեց, որ ինքը մնում է ՀՀԿ-ի հետ և նախընտրում է այսպես ասած՝ «նաղդ», քան «նիսյա» երկրորդը լինելը:

Պարզ էր, որ Հայ ազգային կոնգրեսը, Ծառուկյանին առաջարկելով գործակցություն ընդդեմ «ավազակապետության», նրան վերապահելու էր երկրորդի դերը: ԲՀԿ նախագահն էլ փաստացի հաշվարկեց, որ ավելի լավ է արդեն իսկ առկա երկրորդի դերը չփոխել ինչ-որ վերացական իմաստով երկրորդի դերով: Այլ կերպ լինել, թերևս, չէր էլ կարող, և Տեր-Պետրոսյանին չհաջողվեց խաղալ Ծառուկյանի՝ առաջինը լինելու հավակնության վրա:

Ավելին՝ չի էլ բացառվում, որ Կոնգրեսը, այդպես բացահայտ մեսիջ հղելով Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի առաջ նրան դրեց առավել լուրջ փաստի առաջ՝ նկատի ունենալով, որ Ծառուկյանը համակարգում ունի այսպես ասած՝ քոչարյանական հոսանքի ընկալում: Երբ դրան գումարվում է նաև տերպետրոսյանական հոսանքի հետ գործընկերային թեկուզ մշուշոտ հեռանկարը, ապա Սերժ Սարգսյանի համար Ծառուկյանը դառնում է արդեն իսկապես խիստ վտանգավոր գործոն, որին անհրաժեշտ է հնարավորին մեծ ճնշման տակ ժամ առաջ սանձել, քանի դեռ այն չի դարձել անսանձելի: Թվում է, որ Սարգսյանը լուծեց այդ խնդիրը՝ սահմանափակելով Ծառուկյանի ինքնուրույնությունը:

Գուցե դրանից ելնելով էլ՝ Տեր-Պետրոսյանը հայտարարեց հերթական ընտրությունների գնալու մասին: Շուրջօրյա հանրահավաքների ընթացքում մեսիջ հղելով ԲՀԿ-ին՝ նա, բնականաբար, ակնկալում էր խաղալ ներիշխանական ակնհայտ հակասությունների վրա: Բայց Տեր-Պետրոսյանը կրակի վրա ավելի շատ ոչ թե յուղ, այլ, ինչպես հիմա է պարզվում, ջուր լցրեց, և Գագիկ Ծառուկյանին չհաջողվեց Սերժ Սարգսյանի առաջ ջրից չոր դուրս գալ, ու նա ստիպված եղավ ընդունել Սարգսյանի հրամանատարությունը:

Տեր-Պետրոսյանն էլ, բնականաբար, ստիպված էր ընդունել հերթական ընտրության իրողությունը՝ կորցնելով ներիշխանական հակասությունների վրա խաղալու շնորհիվ դրանց միջոցով արտահերթ զարգացումների էֆեկտ ստանալու հույսը: Այդպիսով, հարկ է նաև արձանագրել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում մի ցիկլ փակվեց, որ սկսվել էր գարնանը և հասունացել սեպտեմբեր-հոկտեմբերին: Բայց բեկումնային այդ ցիկլը այդպես էլ չդարձավ, և ամեն ինչ կարծես թե վերադարձավ գարնանային ելակետին, որտեղից արդեն կսկսվի, թերևս, նոր բովանդակությամբ քաղաքական գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում