Լոնդոնի «Արսենալ»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Արշավինի համար միևնույն է, թե ով կլինի իրենց մրցակիցը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: «Կոնկրետ ինձ համար տարբերություն չկա` ում դեմ կխաղանք: Մենք խմբից երկրորդ տեղով դուրս եկանք, և դա այն արդյունքը չէր, որին մենք ձգտում էինք: Հարկավոր էր առաջին տեղով դուրս գալ, բայց ցավոք, դա արդեն փաստ է, և ոչինչ չենք կարող փոխել: Մնում է սպասել վիճակահանության արդյունքներին»: