Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

«Ъ». Մենք աջակցում ենք ոչ միայն «Nabucco»-ին. Ռիչարդ Մորնինգսթար

Էներգետիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը Եվրասիայում` Ռիչարդ Մորնինգսթարը, օրերս եղել է Մոսկվայում: Նա հարցազրույց է տվել ռուսական Коммерсант թերթին և խոսել է տարածաշրջանում ռեսուրսների բաշխման, դրանց տեղափոխման մասին: Նա ասել է, որ Օբամայի վարչակազմի օրոք տեղի է ունենում վերաբեռնավորում նաև էներգետիկ հարցերում: Դա ամերիկացիներին հնարավորություն է տալիս ավելի բաց քննարկումներ անցկացնել այս թեմայով, պարզել, թե որ ուղղությամբ կարող է ընթանալ համագործակցությունն այդ ոլորտում: Մորնինգսթարն ասել է, որ Եվրոպան ավանդականորեն ԱՄՆ դաշնակիցն է, և ԱՄՆ-ն շահագրգռված է եվրոպական էներգետիկ անվտանգության հարցում, այդ պատճառով էլ ԱՄՆ-ում կա իր պաշտոնի պես պաշտոն:
Մորնինգսթարը չի հերքել, որ ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում` աջակցելու Nabucco ծրագրին, սակայն ԱՄՆ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հարավային միջանցքի բոլոր ծրագրերին, որոնք էներգակիրներ են հասցնում կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից դեպի Եվրոպա: Nabucco-ն, ըստ Մորնինգսթարի, լավ ծրագիր է, սակայն կան նաև այլ ծրագրեր` Interconnector-ը, որը կապում է Թուրքիան Հունաստանի և Իտալիայի հետ: Բացի այդ, Եվրոպայի համար կարևոր է կատարելագործել գազատրանսպորտային ենթակառուցվածքները, և դա ավելի կարևոր է, քան ամբողջ գումարը հատկացնել նոր գազամուղեր կառուցելուն: Անհրաժեշտ է ավելի շատ գազամուղեր կառուցել, որոնք կկապեն Եվրոպայի երկրները մեկը մյուսին, գազամբարներ, ավելի շատ գազաբաշխման տերմինալներ:
Մորնինգսթարը նշել է, որ եվրոպական գազային ընկերությունները պետք է որոշում կայացնեն, թե որ գազամուղն է ավելի ձեռնտու Եվրոպային: ԱՄՆ-ն նախընտրում է Nabucco-ն, բայց պարտադիր չէ, որ այն իրագործվի:
Nabucco-ն լցնելու համար, ըստ Մորնինգսթարի, կարող են օգտագործվել ադրբեջանական պաշարները: Հստակ թվերը դեռ պարզ չեն, բայց կարծիք կա, որ ծավալները կարող են շատ մեծ լինել: Վերջերս Ադրբեջանում մի շարք խոշոր ընկերություններ որոշում են կայացրել ավելացնել արդյունահանման ծավալները, չնայած որ այդ գազի մի մասը կարող է շուկայում հայտնվել միայն 2020թ.: Մոտ ժամանակներս Ադրբեջանում նաև որոշում կկայացվի, թե ում է վաճառվելու արդյունահանման ենթական գազային նոր պաշարները: Դա կարող է լինել ինչպես Nabucco-ն, այնպես էլ Interconnector-ը: Մորնինգսթարը չի ցանկացել խոսել Գազպրոմի և Ադրբեջանի կառավարության համագործակցության մասին, սակայն նշել է, որ իր տվյալներով, արդյունահանված գազը վաճառվելու է արևմտյան ուղղությամբ: Խողովակը լցնելու մեկ այլ աղբյուր է դիտվում Իրաքը, և դրա հետ կապված հեռանկարները հստակ են: Ամերիկյան պաշտոնյան խորհուրդ է տվել չմոռանալ նաև Թուրքմենստանի մասին: Թուրքմենական գազի տարանցման մասին խոսելիս Մորնինգսթարը նշել է, որ Կենտրոնական Ասիայի այդ երկրից Ադրբեջանով գազի տեղափոխման հարցը պետք է լուծեն հենց այդ երկու երկրները, թեպետ կան նաև արտաքին քաղաքական ազդեցություններ: ԱՄՆ-ն կողմնակից է, որ այդ երկու երկրները որոշում կայացնեն, թեպետ ոմանք ասում են, որ կասպյան բոլոր հինգ երկրները պետք է մասնակցեն որոշման կայացմանը: Ամերիկացիները նաև դիտարկում են հեղուկ գազի տեղափոխումը ոչ միայն Կասպից ծովի հատակով, այլ նաև նավերով դեպի Բաքու: Այստեղ քաղաքական հարցերը դուրս կգան քննարկումից:
Անդրադառնալով Իրանին` Մորնինգսթարն ասել է, որ այդ երկրի և ԱՄՆ հարաբերութոյւնների կարգավորումից հետո, այդ երկիրը կհասկանա, որ համագործակցությունն այս ծրագրի շրջանակում ձեռնտու կլինի իրանական կողմին:
Ինչ վերաբերում է իտալական գազային ENI ընկերության առաջարկին` միավորելու «Հարավային հոսքը» և Nabucco-ն, ապա Մորնինգսթարն ասել է, որ կարևոր է, որ այդպիսի առաջարկներ լինում են, թեպետ դեռ ոչ մեկ դրան աջակցություն չի հայտնել, այդ թվում` ԱՄՆ-ն: Աշխարհը փոխվում է շատ արագ, և անհրաժեշտ է, որ լինեն կառուցողական առաջարկներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում