ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, ասաց որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը արդեն իսկ հայտարարել է, որ նման երևույթները անընդունելի են: Նրանք արդեն իրենց վերաբերմունքը արձանագրել են: Ինչ վերաբերում է երեկ ՀՀԿ կուսակցության վարչության նիստին, Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այնտեղ քննարկվել է միջադեպը, սակայն կուսակցությունից նկատողություն հայտարարելու որոշում չի կայացվել, սակայն չբացառեց, որ առաջիկայում կարող է նման որոշում կայացվել: