Հավաքական անվտանգության կազմակերպության ընդհանուր շտաբի ղեկավարի առաջին տեղակալ Անատոլի Նոգովիցինը հայտարարել է, որ ՀԱՊկ անդամ երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմավորմանը:
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ստեղծման գաղափարախոսությունը մտել է քաղաքական և պրակտիկ իրականացման ուղղություն»,- ասել է նա: Ընդունված է համապատասխան իրավական հիմք, ինչպես նաև` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ստեղծման մասին հայտարարություն, որն ուրբաթ օրը ներայացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, որոնց նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին:
Որոշ վերապահումներ ունեցել է Ուզբեկստանը, և «երկնագույն սաղավարտների» ուզբեկական զորամիավորման ուղարկման հարցը կլուծի Ուզբեկստանի խորհրդարանը: Ուզբեկական կողմը հայտարարել է, որ Ուզբեկստանի անդամակցությունը խաղաղապահ առաքելություններին կասկած չի հարուցում:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության, արտաքին գործերի նախարարների և անվտանգության խորհուրդների ղեկավարների համատեղ նիստը:
Այս մասին հաղորդում է РИА-Нововсти գործակալությունը: