«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Ոսկանյան փողոցի թիվ 75 տան մոտից բերման են ենթարկել 1983թ. ծնված Քրիստինե Թորոսյանին:
Վերջինս 2009 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ք. Թորոսյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:










































