ԱՄՆ պետդեպարտամենտը Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիին ներառել է մարդկանց առքուվաճառքով զբաղվողների ցուցակի մեջ:
Ինչպես գրում է The Telegraph թերթը, ԱՄՆ ներքին գործերի վարչության հայտարության մեջ ասվում է, որ 2011 թվականի փետրվարին դատարանը նշանակել էր վարչապետ Բեռլուսկոնիի գործով դատականը լսումների օրը: Բեռլուսկոնին մեղադրվում էր մարոկացի անչափահասի սեռական շահագործման մեջ: Մամուլի հայտարարություններում կան ապացույցներ երրորդ կողմի մասնակցության վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ աղջիկը թրաֆիքինգի զոհ է դարձել:
Միլանում նույնպես Բեռլուսկոնիի դեմ դատական գործընթաց է գնում: Նրան մեղադրում են 17-ամյա մարոկացի պարուհուն սեքս ծառայությունների դիմաց վճարելու մեջ: Վարչապետին երկու հոդված է սպառնում` պաշտոնական դիրքի չարաշահում և անչափահասի հետ սեռական կապ:
Քննիչներն ասում են, որ 2010 թվականին Բեռլուսկոնին ճնշումներ է գործադրել ոստիկանների վրա, որոնք մարոկացի այդ աղջկան ձերբակալել էին մանր գողության համար: Բայց Բեռլուսկոնին այդ փաստը բացատրում է նրանով, որ իրեն հայտնել էին, թե այդ աղջիկը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուաբարաքի զարմուհին է։









































