Ջոն Տրավոլտան և Ռոբերտ Դե Նիրոն առաջին անգամ կնկարահանվեն միասին: Նրանք կխաղան «Սպանությունների սեզոն» մարտաֆիլմի գխավոր դերերում: Այս մասին հաղորդում է Collider-ը: Ֆիլմի ռեժիսորն է Մարկ Սթիվեն Ջոնսոնը:
Ֆիլմի սյուժեն ծավալվում է ԱՄՆ-ում: Մարտական գործողությունների վետերանը, ով միայնակ է ապրում, ծանոթանում է եվրոպացու հետ: Վետերանի դերում Դե Նիրոն է, իսկ եվրոպացու` Տրավոլտան: Ֆիլմի ընթացքում պարզվում է, որ նրանք կռվել են միմյանց դեմ Բոսնիական պատերազմում, և Տրավոլտայի հերոսը փնտրում էր ամերիակացուն՝ վրեժ լուծելու համար:
Նկարահանումները կսկսվեն 2012 թ. հունվարի 16-ից: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն MIllenium Films-ը և Сorsan Pictures-ը:










































