Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Վովա Գասպարյանի «խողովակի» միջոցով են իրենց մոտեցումները ներկայացնում հանրությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը

– Պարոն Սաքունց, ուղիղ մեկ շաբաթ առաջ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները հանդիպեցին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին` ներկայացնելով երեք պահանջներ` Վարդգես Գասպարիի ազատ արձակման, պաշտպանության փոխնախարարի հրապարակային արտահայտությունների գնահատման և տեղեկատվություն ստանալու: Վարդգես Գասպարին ազատ արձակվեց, մնացած երկու պահանջների առումով ի՞նչ ունենք:

– Ըստ էության, մենք դեռևս սպասում ենք, որ պաշտպանության գերատեսչությունն անպայման գնահատական տա պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի արտահայտություններին: Մի դեպքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպում է «Բանակն իրականում» նախաձեռնությանը, շատ կոնստրուկտիվ խոսակցություն է տեղի ունենում, և որոշակի հույսեր են ծագում, որ հնարավոր է իրապես իրավիճակը փոխելուն ուղղված քայլեր կատարվեն, մյուս դեպքում` մեկ այլ փոխնախարար այդ նույն նախաձեռնության վերաբերյալ տալիս է գնահատականներ: Այս հակասության պայմաններում մենք կարծում ենք` պաշտպանության նախարարը, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է իրապես իրենց դիրքորոշումը ներկայացնեն: Այսինքն` բացի «Բանակն իրականում» նախաձեռնության կողմից զինված ուժերում առկա խնդիրները բարձրացնելուց (կոռուպցիոն երևույթների, մարդու իրավունքների խախտման, սպանությունների բացահայտման տեսակետից), նաև կոնկրետ իրավիճակ է ստեղծվել` հիմա ո՞ր ուղղությամբ է բանակում իրավիճակը զարգանալու: Մինչև հիմա Վովա Գասպարյանի պահվածքի վերաբերյալ դեռևս արձագանք չկա, և եթե չլինի, կնշանակի` պաշտպանության գերատեսչությունն ակնհայտ հովանավորում է այնպիսի մի գործչի կամ այնպիսի տեսակետ, որն ըստ էության ուղղված է քաղաքացիական պահանջներին, ՊՆ թափանցիկության, հաշվետվողականության, ընդհանրապես բանակի բարեփոխումների դեմ: Սա նշանակում է, որ այն բոլոր խոստումները, որ պետությունը ստանձնել է ՆԱՏՕ-Հայաստան «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում` զուտ խոսքեր են, և, ցավոք սրտի, իրական բովանդակային որևէ քայլ չեն ուզում անել: Ընդ որում` սա սահմանադրական դրույթի կոպիտ ոտնահարում է, այսինքն` քաղաքացիական վերահսկողություն իրականացնող սահմանադրական դրույթը, հիմա սպասում ենք նրանց արձագանքին: Պետք է հասկանանք հետևյալը. մենք` որպես հարկատուներ, քաղաքացիներ, պահանջում ենք պաշտոնական գերատեսչությունից ներկայացնել այդ տեղեկատվությունը: Ընդ որում` մեր պահանջած տեղեկատվությունը չի վերաբերում ռազմական գաղտնիքներին, զենքի քանակին, վերաբերում է դեղորայքի, գրենական պիտույքների, սննդի գներին, այսինքն` սա այն ծավալն է, որի միջոցով կարող ենք գաղափար կազմել, թե հարկատուներիս գումարները ինչքանով են արդյունավետ օգտագործվում երկրի պաշտպանության համար, իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են նման տեղեկատվության տրամադրմանը, նշանակում է` թաքցնելու բան ունեն:

– Եթե Ձեր խոսքերից ճիշտ հասկացա, ՊՆ-ում գաղափարական բախո՞ւմ կա:

– Այստեղ իրապես կա գաղափարական բախում ոչ թե պաշտպանության գերատեսչության գործառույթների, այլ բնույթի առումով` ինչպիսի զինված ուժեր ենք ունենալու. մեկը պահպանողական մոդելի կողմնակիցներն են, որոնց պայմանականորեն անվանում ենք ռուսական և կոռուպցիոն մոդելի կողմնակիցներ, մյուսը փոքրաթիվ է. դա ժողովրդավարացմանը նպաստող մոդելն է: Ցավոք սրտի, արձագանքների ուշացումից այնպիսի տպավորություն է, որ հնարավոր է պահպանողական ռուսական կոռուպցիոն մոդելի կողմնակիցներն ավելի գերակշիռ դիրքեր ունեն զինված ուժերում: Սա հիմնական պատճառներից մեկն է, որ բանակում մահացության դեպքերը, կոռուպցիոն հանցագործությունները շարունակվում են և չեն բացահայտվում:

– Իսկ այս դեպքում ինչո՞ւ են ՊՆ պաշտոնյաները հավաստիացնում, որ Վովա Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի միջև չկան գաղափարական բախումներ:

– Նախ ես չէի ասի` Վովա Գասպարյանն այն ֆիգուրն է, որի վրա պետք է այդքան սևեռվել: Նա սիմվոլիկ է և հանդիսանում է իրական, ավելի լուրջ ֆիգուրների խորհրդանիշը, որոնք դեռևս ստվերում են գտնվում և ավելի շատ Վովա Գասպարյանի «խողովակի» միջոցով են իրենց մոտեցումները ներկայացնում հանրությանը: Իսկ ինչո՞ւ են փոխանակ մեր հարցադրումներին պատասխանելուն, ուշադրությունը սևեռում այլ տեղ, որովհետև իրապես հանցագործությունը թաքցնելու լավագույն տարբերակը բուն փաստից ուշադրությունը շեղելն է և բոլորովին այլ դաշտ տեղափոխելը. սա է հիմնական նպատակը:

– Դուք նոյեմբերի 15-ին Բրյուսելում հայաստանյան խմբի հետ մասնակցելու եք ՆԱՏՕ-Հայաստան «Ճանաչողական այց» ծրագրին: Այս հարցերը բարձրացնելո՞ւ եք:

– ՆԱՏՕ-ի գրասենյակում հանդիպումների ժամանակ այս իրավիճակը ներկայացնելու եմ, որ ՆԱՏՕ-Հայաստան. գործընկերություն հանուն խաղաղության պայմանագրով իրականացվող բարեփոխումներն արդեն իսկ վտանգված են հանձինս այն ռեակցիոն ուժերի, որոնք իրենց գործելակերպով, մտածելակերպով խոչընդոտում են այդ բարեփոխումներին, կասկածի տակ են դնում այդ պայմանագրով նախատեսված շատ գործողությունների, ծրագրային փոփոխությունների իրականացումը, և այստեղ բավական մտահոգված ենք, որ այս դեպքում արդեն կասկածի տակ է ընդհանրապես այդ պայմանագրի իրականացումը ՀՀ-ում: Կարծում եմ` սա այն տեղն է, որտեղ պետք է այդ խնդիրը բարձրացվի: Եվ սա հենց այն ծրագիրն է, որը հենց գրանտներ է տրամադրում, այսինքն` անվարձահատույց գումարներ է տրամադրում ՀՀ-ին, իսկ վատ կատարումը կամ ընդհանրապես դրանց իմիտացիոն կատարումը հենց կոչվում է գրանտակերություն: Եվ ուզում ենք ասել, որ այդ պատասխանատուները, որոնք պահպանողական ռեակցիոն ուժերն են, խոչընդոտում են պաշտոնական բարձր մակարդակում որոշված պայմանագրի իրականացմանը: Ես գտնում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է իրազեկ լինի` իրականում ինչ է կատարվում Հայաստանում:

– Գիտեմ, որ ձեր նշած երեք պահանջներին ավելացել է ևս մեկը` միջազգային բժշկական հետազոտության ենթարկել հրամանատարական կազմին: Նպատակը ո՞րն է:

– Այս մասին բազմիցս խոսվել է: Հիմա պահանջում եմ անցկացվի միջազգային փորձաքննություն բարձրագույն հրամանատարական կազմում (ընդ որում` ոչ թե միջազգային փորձագիտական քննություն անցկացվի) ընդգրկվածների կողմից թմրամիջոցների օգտագործման փաստի վերաբերյալ:

– Կան արդյո՞ք կոնկրետ կասկածներ, ինչ-որ ուսումնասիրություննե՞ր ունեք այս առումով:

– Ես բազմաթիվ կասկածներ ունեմ, որ բարձրագույն հրամանատարները թմրամիջոցներ են օգտագործում, ես այս հարցը հրապարակայնացնում եմ հետևյալ կերպ. եթե դուք վստահ եք, որ իրապես թմրամիջոցներ օգտագործողներ չեք (թմրամիջոցներ գործածողին վստահել հրամանատարություն կամ առանձին ծառայությունների ղեկավարում` դու արդեն առնվազն կասկածի տակ ես դնում քո ազգային անվտանգության պատշաճ իրականացումը), ուրեմն դուք ինքներդ կամավոր այդ փորձաքննությունն անցեք, փարատեք հասարակության կասկածները, որով կմեծանա վստահությունը և՛ բանակի նկատմամբ, և՛ զինված ուժերի, և՛ հրամանատարության նկատմամբ:

– Նախարարն անցյալ շաբաթ քաղաքում չէր, վերադարձել է, չե՞ք մտահոգվում, որ ուշանում է ձեր պատասխանը:

– Մենք մտահոգություն ունենք, որ թվացյալ մեծամասնությունը ճնշում կգործադրի, բայց գերագույն գլխավոր հրամանատարը մինչև հիմա որևէ խոսք չի ասել, նա էլ Հայաստանում էր, չէ՞ որ ինքն է անմիջական պատասխանատուն զինված ուժերում իրավիճակի համար և որևէ արտահայտություն չի անում: Թե՛ Վարդգես Գասպարիի ձերբակալությունը և քրեական գործի հարուցումը, և թե՛ այսօր Լալա Ասլիկյանին բերման ենթարկելը և կառավարության շենքի շրջափակումը ոստիկանության կողմից, նման գործելակերպը խոսում է այն մասին, որ իշխանությունն իր ամբողջ մեծամասնության մեջ շատ ռեակցիոն է, ինքը ընդհանրապես դեմ է այն հասարակության ցանկացած քաղաքացիական պահանջներին, որի հարկերի հաշվին այս պետությունը գոյատևում է: Ըստ էության իրենք դեմ են մեր երկրի ժողովրդավարացմանը և հասարակական մասնակցությանը, ընդ որում` ասեմ, որ բազմաթիվ միջազգային ծրագրերի, որոնց Հայաստանը մասնակցում է, բուն կարևոր կետերից մեկը մասնակցային գործընթացի աստիճանի բարձրացումն է, որը ողջունեց Տոնոյանը մեր հանդիպման ժամանակ, և որին դեմ էր Վովա Գասպարյանը:

– Պարոն Սաքունց, մի վերջին հարց, երեկ մամուլում հրապարակվել էր մի նյութ, որտեղ հատկապես Ձեր գրասենյակն էր քննադատվում և հատկապես Ձեր անձը, արդյոք հասցրե՞լ եք ծանոթանալ և ի՞նչ կարող եք ասել այդ մասին, մասնավորապես այն մասին, որ դուք գունավոր հեղափոխություն եք իրականացնում:

– Ասեմ, որ սա բավական հին պատմություն է, այսինքն` անցած տարվա մայիսին էր այդ հոդվածների շարքը և ռուսական մամուլում առաջին անգամ հրապարակումը եղավ, վերադարձավ Հայաստան: Աստված տա, այնքան հնարավորություն ունենայի, որ գունավոր հեղափոխություն իրականացնեի: Ցավոք սրտի, այդ հնարավորությունը չունեմ, թող հանգիստ լինեն, բայց անպայման այն իրականանալու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում