Բռնցքամարտի միջազգային կազմակերպությունը (WBO) գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին ճանաչեց 2011 թվականի աշխարհի լավագույն բռնցքամարտիկ:
Կլիչկո-կրտսերը համարվորմ է WBO վարկածով աշխարհի անփոփոխ չեմպիոնը: Սկսած 2008 թվականից՝ նա արդեն 6 անգամ պաշտպանել է չեմպիոնի իր կոչումը:
Ընդհանուր առմամբ՝ Վլադիմիրը հաղթել է այս կազմակերպության հովանու ներքո անցկացվող 13 չեմպիոնական մրցամարտերում:
WBO-ն նաև ծանր քաշային կարգում հանդես եկող Մարկո Հուկին, ով 8 անգամ պաշտպանել է իր չեմպիոնական գոտին, ճանաչել է ընթացիկ տարվա ամենադիտարժան բռնցքամարտիկ: