ԱՄՆ Օքլահոմա նահանգում տեղի ունեցավ միջին քաշային Վանես Մարտիրոսյանի մենամարտն` ընդդեմ Կոլումբիայի ներկայացուցիչ Ռիչարդ Գուտիերեսի, որտեղ մեր հայրենակիցը տարավ իր 31-րդ հաղթանակը:
Երեք մրցավարներն էլ համակարծիք էին Վանեսի հաղթանակի կապակցությամբ և արձանագրեցին համապատասխանաբար՝ 99:91, 100:90, 100:90 հաշիվները: